Ի պատասխան...

Mar 28, 2013 00:49


Թե ճանապարհը լի էր լամպերով, թեթև խավարում դու իսկույն կընկնես
ու մարդուն հայտնի բնազդով նորից մթում կքայլես, ոնց որ ճիշտ կյանքում:
Թե չհարմարվես խավարի մթին, թե դու չուրանաս ունեցած/կորցրած/ լույսդ,
Ու դիմակայես ստվերի պես կառչող, հոգին մշուշող բյուր դյութանքներին,
աչքերդ նորից լայն բանաս կյանքին՝ հոգուց հանելով մթում հավաքած էդ ամբողջ փոշին,
Կտեսնես նորից լույսը քո կյանքի, այս անգամ ուրիշ՝ սպասված, սիրելի,
Ու թե հավատքով պահես, խնամես, չմատնես նորից քմահաճույքին,
Ամեն մի օրդ կդառնա նոր ծիլ. կունենաս երազ և օդ շնչելի:

Ա. Լալայան
Previous post Next post
Up