Ավելի շատ ինքս իմ համար եմ գրում, կներեք:
Երեկվա նիստին ներկա` մի 100 բախտավորներից մեկն էի... Նիստի միջնամասում մի 5 շատ անկեղծ ու շատ քննադատական ելույթներ հնչեցին Կոնգրեսի, Կոնգրեսի շտաբի, Կոնգրեսի մարտավարության ու արած գործի հասցեին: Միանգամից ասեմ, որ հալալ ա Լեւոնին ու շտաբին` նման մթնոլորտ ապահովելու համար, որ մարդիկ անկաշկանդ քլնգում էին:
իսկ էդ ամենից հետո նախագահը կրկին մոտեցավ ամբիոնին... ու....
եթե ես առաջ ընդամենը հարգում էի Լեւոնին, շատ էի հարգում, երեկվանից ես Լեւոնին, որպես մարդու, որպես Մարդու, որպես լիդերի, որպես ուղղակի անհատի, սիրեցի: Իրա խոսքն էնքան լի էր անկեղծ ցավով, էնքան միեւնույն ժամանակ սթափ էր, էնքան վեր, բարձր, էնքան ինքնավստահ ու մարդկայնորեն ցավակից, sympathy-ով լի, ես ուղղակի կարկամել էի:
Նման էմոցիոնալ ելույթ ես իրանից երբեւէ չէի լսել, երեւի ոչ էլ երբեւէ կլսեմ. սա էլ չի կրկնվի, ես գիտեմ:
Ու շնորհակալ եմ, որ մեր էս խղճուկ ժողովրդին ու երկրին նախախնամությունը բաժին ա հանել նման առաջնորդի: Էս համատարած աղբի ու ախտի մեջ մեր առաջ ու մեր կողքը ունենք նման ռեսուրս, ու օգտագործում ենք էդ ռեսուրսի մի 20 տոկոսը:
Երեկ ես զգացի, թե ինչքան շատ ա Լեւոնը սիրում, իսկապես սիրում Հայաստանի քաղաքացուն, էն մարդուն, ով պատրաստ ա Տեր լինել էս հողակտորին ու իր ճակատագրին:
Բռավո: