Jun 30, 2006 09:38
Որոշեցի էս անգամ հայերեն գրել. վերջերս կարդացի իմ ընկերներից մեկի բլոգը հայերեն ու ... նախանձեցի.
Երեւի նաեւ Էդ պատճառով էսօր երեկվա համերգի մասին կպատմեմ հայերեն.
Միանգամից ասեմ՝ ՇԱՏ լավ համերգ էր. Նույնիսկ չնայած էն փաստին, որ Ռուբիկի ձայնն էլ է՛ն չէ, որ մի երգի մի ամբողջ տուն մոռացավ, որ Քոթանջյանը որպես կոնֆերանսյե էնքան էլ գրագետ չէ... էս ամենը կարեւոր չէր... կարեւորն էն էր, որ մարդիկ հայտնվել էին Ռուբիկի երգերի հորձանուտում, իմա՝ իրենց մանկության/ պատանեկության/ երիտասարդության/ հասունության տարիների ու կարոտած հիշողությունների գրկում... շատ հուզիչ համերգ էր (կինս կողքիս գրեթե ամբողջ ընթացքում լացում էր:))
Սկսեմ սկզբից. համերգն սկսվեց ուշացումով, ու մարդիկ անհամբեր՝ ծափերով փորձում էին երաժիշտներին բեմ հրավիրել... էնքան էլ չէր ստացվում. Հետո բեմ ելավ Ռաֆայել Քոթանջյանը ու........... ներկայացրեց դահլիճում նստածներից 3 հոգու...... իսկ էդ ովքե՞ր էին՝ կհարցնեք.
Մեր չեմպիոն շախմատիստները!!!!!!!!!
Ու ինչ կատարվեց դահլիճում!!!!!!!!! Մի մարդու պես դահլիճը ոտքի ելավ ու օվացիա սարքեց մեր հերոսների պատվին!!!!!!!!! ՑՆՑՈՂ էր!!!!!!!!!
Իրենք էլ, ինչպես միշտ՝ համեստ-համեստ, կանգնեցին, սկսեցին գլուխ տալ.... իսկ ծափերը չէին ավարտվում...
Հիմա համերգից պատմեմ. Ռուբիկը երգեց/իր երգերը հնչեցին մոտ 4 ֆորմատով (ձեւաչափով).
1. խմբի հետ, շատ սիրուն գործիքավորմամբ
2. մենակ՝ կիթառի նվագակցությամբ կամ էլ Մարտին Ահարոնյանի հետ
3. Սիրուշոյի հետ դուետ
4. պաստառի վրա՝ կլիպի տեսքով
Ասեմ, որ բոլոր ֆորմատներն էլ բավականին գեղեցիկ էին, լավ մշակված. "Փոքրիկ Նանեներ" պարային խումբն էլ մերթընդմերթ բեմ էր դուրս գալիս ու համարներ ցուցադրում.
Ռուբիկը երգեց իր գրեթե բոլոր սիրված երգերը՝ բացառությամբ մի քանիսի. Նույնիսկ երգեց էնքան հին երգեր, ինչպսիսին "Ցլիկն" ու "Շներն" են.
Դե իհարկե ընթացքում լիքը խոսեց դեսից-դենից, քաղաքականությունից, Էրեւանից, արտագաղթից, ընկերությունից, պաշտոններից, ապագայից... Կոնդից ու "հյուսիսային նրբանցքից":)))
Մի բան, որ չէի սպասում ու հաճելիորեն զարմացա, էդ Սիրուշոյի հետ դուետներն էին. ՇԱՏ լավն էին, շաատ սիրուն, քնքուշ, թովիչ... Սիրուշոն տակից պատվով դուրս էկավ. Չէի սպասում, անկեղծ ասած. Միասին երգեցին "Մեր սիրո աշունը", "Ձյունը", "Եթե իմանայիր" ու մի հատ էլ նոր երգ.
Մի խոսքով, շատ սիրուն, սպասված, կարոտած համերգ էր, ու մարդկանց դեմքերին դա տպված էր. Համերգի վերջում երկար օվացիա էր, թնդում էր դահլիճը, իսկ Ռուբիկն ասաց. "Առանց ձեզ, էս երգերն արժեք չունեն". Ու դրանով էլ ավարտվեց էդ սիրուն երեւանյան երեկոն "Կարեն Դեմիրճյան" կենտրոնում.
Եթե էս համերգը որոշեն կրկնել, խորհուրդ եմ տալիս բաց չթողնել... հնարավորությունը վերադառնալ անցյալ, մանկություն, պատանեկություն, երիտասարդ անհոգ ու անցած տարիներ...
Իսկ Ռուբիկին մաղթում եմ նոր սիրված երգեր.
անձնական,
Ռուբեն Հախվերդյան,
arts,
պոեզիա,
music