Վերջին ու սպասվող զարգացումների մասին - սուբյեկտիվորեն

Sep 07, 2009 22:39

Հա´ ուզում էի մրոտեմ ստեղ մի քանի կարեւոր թեմաներով, էն էլ ինձ հա թվում էր, թե բոլորին արդեն վաղուց ամեն ինչ պարզ ա... դրա համար չէի գրում: Բայց էս քանի օրը մի քանի հոգու հետ էի խոսում, զգացի, որ չէ, գոնե իրանց ու ինքս իմ համար մի քանի կետ ֆիքսելու նպատակով հաստատ արժե մի քիչ գրոտել:

Եվ այսպես. ես ստորեւ կանդրադառնամ հայ-թուրքական խաղերին, ԼՂ-ի շուրջ սեղմվող օղակին, Գրիշա Սարկիսովի անակնկալ մահվան, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից վարվող տակտիկային, ՀԱԿ հայտարարությանը, աշնանն ու ձմռանը սպասվող իրադարձություններին...

Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան, կամ երբ «նախագահդ» Ադրբեջանի քաղաքացի է


Ամենավատ երազներն իրականություն դարձան. մեր ոչընտիրը համաձայնեց Պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն: Պլյուս, ձեռի հետ, ճանաչեց աշխարհի բոլոր երկրների տարածքների ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Ավելին, պարտավորվեց «հարգել» եւ ապահովել, որ «ուրիշները հարգեն» ["respect and ensure respect"] (!!!): Ֆանտաստիկա:

Ու «կայֆն» էն ա, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզնից ստանում են էն ամենը, ինչ ուզում են, իսկ մենք արանքում բան էլ չենք ստանում: Ու էս պրոցեսը միայն սաստկանում ա: Սերժիկն ընդհանրապես ոչ մի բանի վրա չի ազդում. հոսանքն ի վար սլանում ա դեպի ջրվեժ:

Ի՞նչ ա կատարվում. Ռուսաստանը 1. էս պահին թույլ ա` թե տնտեսապես, թե քաղաքականապես, եւ 2. առնված ա, չոր փողով, իմա` գազով ու նավթով առնված ա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Սա մեկ: ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն զզվել են Ռոբիկի տված խաղերից ու թեւքները քշտած, օրումեջ զանգում են մեկ Էձիկին, մեկ Սերժիկին, ու... արդեն պարզ ա: Սա` երկու: 3-րդը. ներսում ընդդիմությունը պահպանում ա իրա դիրքերը, մարդկային ռեսուրսի տեսակետից հզորացել ա, ակտիվ կորիզը պահպանվել ու ամրացել ա, ու ՀԱԿ-ը ու նաեւ երեւի Ժառանգությունը պատրաստ են ցանկացած պահի գնալ սրացման: Լեւոնը շատերի գլխի տակ ա փափուկ բարձ դրել, բայց համոզված եմ, որ պահն եկավ, անձամբ ա հայտարարելու համահայաստանյան մոբիլիզացիա:

Հատուկ արժե անդրադառնալ Ադրբեջանին. վերջին տասը տարում Լեւոնին հեռացրած ուժերի ջանքերով մենք հասանք մի վիճակի, երբ Ադրբեջանը ակնհայտ սպառնալիքներով ու շանտաժով Հայաստանին թղթեր ստորագրել ա տալիս: Տեղ հասանք: Ու երբեւէ նման հստակ դեդլայն` վերջնաժամկետ դրված չի եղել. փաստորեն, Թուրքիան ու Ադրբեջանը, իրար միջեւ հստակ պայմանավորված պլանով առաջ ընթանալով, եկան-հասան 6-շաբաթյա ժամկետ տալուն: Այսինքն, ՍՍ-ն խայտառակ չլինելու ու դե ֆակտո էդ ֆռոնտում չպարտվելու համար գոնե պետք ա բաց սահմանով գնա Թուրքիա, բայց դրա համար նախ պետք ա Ղարաբաղի հարցում ԱՆՇՐՋԵԼԻ, ԱՆԴԱՌՆԱԼԻ կոնկրետ քայլ անի: Այսինքն, պրոցեսների սրընթաց զարգացմանը մնացել ա ընդամենը մի քանի շաբաթ: Խաղը հոկտեմբերի 14-ին ա:

Ինչպես էլի եմ գրել. ռեժիմը Ղարաբաղը տալու 2 տարբերակ ունի` պատերազմով ու առանց պատերազմի: Չնայած մի պահ ինձ թվացել էր, թե պատերազմի տարբերակի հավանականությունը նվազում ա, բայց կարծես թե դա դամոկլյան սրի նման հա էլ կախված ա, ու ամենամեծ հավանականությունը կլինի հունվարի կողմերը... համոզված եմ, որ ոչ ԼՂ-ում, ոչ ՀՀ-ում որեւէ ռեալ ուժ, բացի ՀԱԿ-ից, չի բողոքելու Ղարաբաղը ոտով-գլխով հանձնելու դեմ:

Լեւոնի մարտավարության մասին

Ասել եմ, ու էլի կասեմ. Լեւոնից որեւէ բան պահանջողները թող հիշեն 2008-ի փետրվարի 19-ի կեղծված ընտրությունները, մարտի 1-ի վաղ առավոտվա ջարդը ու մարտի 1-ի երեկոյան սպանդը: Էն օրը իմ կողմից շատ հարգված մի հեղինակ ինձ ասեց. «Եթե Ղարաբաղը տվին, Լեւոնն ա մեղավոր լինելու»: Ուղղակի սպանող ա: :) Ուրեմն էս հանցագործները հեչ, Լեւոնը` մեջ: Այ քեզ տրամաբանություն: Ասում եմ` այ ցավդ տանեմ, էդ մարդը կարող ա շատ հանգիստ վաղը վեր կենա ասի` «Ժողովուրդ ջան, ես հոգնեցի, գնում եմ այգիս ջրեմ ու թոռներիս մեծացնեմ ու վայելեմ: Կներեք, իմ կարեցածն էսքանն էր»:


Ի՞նչ եք անելու էդ ժամանակ: Ախր մի հատ հետ նայեք: Լուրջ մի հատ հետ նայեք. մարդն ապահովել ա ռազմական ու դիվանագիտական սուպեր հաղթանակներ, առաջարկել ա կարgավորման ուղի, մերժվել ա, զգուշացրել ա, մարգարեի պես ասել ա բաներ, որ էսօր 1-ը 1-ին իրականացել են, չեն լսել, ասել են «գնա´», մարդը խաղաղ գնացել ա, ծպտուն չի հանել, ոչ մեկի չի խանգարել, 10 տարի ոչնչի չի խառնվել, հետո տեսել ա երկիրը քաքմեջ են անում, հետ ա եկել, թեւքերը քշտել, ջահելներից առավել «պախատ» ա արել, դրել են իրա կողմնակիցներին, որ 10 օրվա մեջ մի հատ ծառի ճյուղ ու ապակի չէին կոտրել, ջարդել են, փշրել են առավոտ շուտ, հետո էլ սառնասրտորեն գնդակահարել, վիրավորել, մնացածին էլ բանտ նետել, ու հիմա ասում են` Լեւոն, մի բան արա, որ Ղարաբաղը չկորչի: Շատ խոխմա ա: Բա մարտի 1-ին ո՞ւր էիք: Բա գնայիք կողքը կանգնեիք էլի, գնայիք Նիկոլի ու Սասուն Միքայելյանի կողքը կանգնեիք...

Հիմա Լեւոնին որ իշխանության բանալիները տանես սկուտեղի վրա հանձնես, չի վերցնի: Ու լավ էլ կանի: Ոնց լափն եփել եք, ըդենց էլ լափեք: Երկիրը սարքել են 40 ընտանիքի դուքյան, գցել են արտաքին քաղաքական մի խայտառակ փոսի մեջ, ապահովել են ավելի մեծ արտագաղթ, քան «ցուրտ ու մութ» տարիներին, հիմա էլ ասում են «Խի՞ չի օպոզիցիան ձեն հանում»: Լավ ա անում: Այ ըդենց տապակվեք ձեր միայնակ երդում կերած, փակած փողոցների ետեւում երդված «նախագահի» յուղում:

Համաձայն եմ, ՀԱԿ հայտարարությունը թույլիկ էր, բայց դե մյուս կողմից` իսկ մեր ինչի՞ն ա պետք հիմա մտնել մի բանի մեջ, որի կանխման վրա ոչ մի կերպ չենք կարող ազդել: Հարցը հռետորական էր:

Ռոբերտ Քոչարյանն ասեղների վրա, Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներից մեկի անակնկալ մահը եւ իմ սուբյեկտիվ կանխատեսումները

Լավ, եկեք իրար հետ վերլուծենք ու փորձենք հասկանալ:

(Էն օրվա իմ դրած ռոլիկի մեջ որ ուշադիր նայեք, ու որ մի քիչ հոգեբանի աչքով նայեք, պարզ կտեսնեք, որ Ռոբիկի մոտ ներվային ծիծաղ էր, ջղաձգումներ... դա պատահական չէր: Բացատրեմ, ինչքան ե´ս եմ հասկանում:)

Եթե մի նախադասությամբ ասեմ, էս պահին, էս եկող աշնանը ու ձմռանը բոլոր հիմնական կողմերը ԿՍՏԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԱԿՆԿԱԼԻՔԸ, բացի Ռոբերտ Քոչարյանից:

Ուրեմն, ունենք հետեւյալ հիմնական իգռոկներին/ակտորներին.

1. Լեւոն Տեր-Պետրոսյան եւ ՀԱԿ + «Ժառանգություն»
2. Սերժիկ Սարգսյան եւ գործող վարչախումբ
3. Իլհամ Ալիեւ եւ Ադրբեջան, in general
4. Թուրքիա
5. ՆԱՏՕ/ԵՄ/ԱՄՆ
6. Ռուսաստան
7. Ռոբերտ, Սեդրակ եւ Լեւոն Քոչարյաններ

Ով` ի՞նչ ա ստանում էս ամենի պրոցեսում ու արդյունքում:

1. ՀԱԿ-ը, ու նաեւ Ժառանգությունը, ամենայն հավանականությամբ` ստանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա թե մինիմումն ա, եւ թե մաքսիմումը, որ կարող ա ստանա օպոզիցիան էս ամենի արդյունքում: Բայց սա էլ քիչ չի, քանի որ եթե էս 2 ուժերը ընտրությունների գնան առանձին-առանձին, լուրջ շանս կունենան ԱԺ-ում մեծամասնություն ձեւավորելու, ինչի արդյունքում կվերցնեն փաստացի գործադիր իշխանությունը. վարչապետ կնշանակեն ու կառավարություն: ՍՍ-ն կմնա մոտավորապես էն կարգավիճակում, որում ՌՔ-ն էր 1999-ի մայիսյան ընտրություններից հետո, երբ ինքը սկսեց Վազգեն Սարգսյանի մոտ նախագահ աշխատել` «Անգլիայի թագուհու» կարգավիճակով: Բայց ասեմ միանգամից, որ Սերժիկին դրանից ավելը պետք էլ չի:


2. ՍՍ-ն ստանում ա լիարժեք երաշխիքներ անձնական անձեռնմխելիության, անձնական սեփականության, եւ ընտանիքի համար: Ավելին, մնում ա իր պաշտոնում եւս 3 տարի: Ավելին, Գյուլի ու Իլհամի հետ ստանում ա Խաղաղության նոբելյան մրցանակ: Շվեյցարական բանկերում հաշիվները չեն սառեցվում, Եվրոպա մուտքի արգելք չի դրվում իր ու իր մերձավորների վրա: Ավել ի՞նչ ա պետք էս խեղճ մարդուն: Կձգի մի կերպ մի 3 տարի, շառը կքաշի-կգնա էս երկրից:

3. Իլհամը, բացի Նոբելյանից, ստանում ա ազատագրված հողերը, ԼՂ-ն` ոտով-գլխով, կատարում ա իր ու իրա հոր խոստումները, ապահովում ա առանց պրոբլեմի վերընտրություն մի 30 տարի շարունակ: Ադրբեջանը ու Ադրբեջանի հասարակությունը որակական ու հոգեւոր թռիչք են ապրում: Մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ծրագրի արդյունքում 3-4 տարում լցվում են բուն Ղարաբաղի տարածք ու աստիճանաբար, բայց արագ տեմպերով հայաթափում Ղարաբաղը` վերածելով այն նոր Նախիջեւանի: Ադրբեջանը նաեւ վերածվում ա կարեւորագույն ռեգիոնալ լիդերի` առանցքային տրանսպորտային ու տնտեսական դեր ունենալով:

4. Թուրքիան մեկընդմիշտ փակում ա Ցեղասպանության հարցը, մեկընդմիշտ լուծում ա ռեպարացիաների, Արեւմտյան Հայաստանի հարցը, մի հարվածով բացում ա արխիվները ու մերկացնում դաշնակահնչակառամկավարական արկածախնդիրների արածները Առաջին աշխարհամարտի տարիներին, ամրացնում ռեգիոնալ լիդերի իր դիրքերը: Գյուլը Նոբելյան ա ստանում: Իրա կուսակցությունը մնում ա իշխանության: Տնտեսական առումով Թուրքիան մի քանի ամսում գրավում ա հայկական շուկան, էժան մուտք ստանում դեպի Ադրբեջանի շուկա: Ավելին, մի քանի տարվա ընթացքում լուրջ արժեքային-մշակութային գրոհի ա ենթարկում խարխլված Հայաստանը:

5. ՆԱՏՕ/ԵՄ/ԱՄՆ - վերջապես ռեգիոնը դառնում ա ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ, վերջապես ռեգիոնում նավթն ու գազը հանգիստ հոսում են, երկաթուղիները բաց են, սահմաններ դե ֆակտո չկան, եւ որ ամենակարեւորն ա` Ռուսաստանի դերը տարեց տարի նվազում ա: Մի 4-5 տարի հետո Հայաստանի սահմաններից հանվում են ռուսական զորքերը, փակվում են ռուսական ռազմական բազաները մեր երկրում: ՆԱՏՕ-ն օղակի մեջ ա առնում Ռուսաստանը նաեւ Կովկասից: ԱՄՆ-ն ու Բարաք Օբաման մի հատ սիրուն միջոցառումով աշխարհին երեւում են խաղաղարարի ծիրանիով... ժպտում են.... Բելգրադցիները, իրաքցիները, աֆղանցիները... ու շատ շատերը մտքում հայհոյում են: ԵՄ-ն ռեգիոնը հայտարարում ա Խաղաղության գոտի ու ներդնում/դրամաշնորհում մի քանի միլիարդ եվրո: Արեւմուտքը ներում ա Հայաստանի արտաքին պարտքը:

6. Ռուսաստանը, մի քիչ ստիպված, բայց համակերպվում ա դիտորդի իր դերին: Մխիթարվում ա նրանով, որ կես գնով ու երկար ժամանակով ձեռք ա բերել գազ ու նավթ, գազատարների ու նավթամուղերի ծրագրեր ա անելու, թանկ գներով գազն ու նավթը նաղդելու ա Եվրոպային ու միլիարդներ աշխատի: Դե համ էլ էն ասածս միջոցառմանը Մեդվեդիկն էլ ա լինելու, ինքը էդքան չի ժպտա, ինչքան Սոլանան ու Օբաման, բայց դե սիրուն աչուկներով կնայի կամերաներին ու կասի, որ ռեգիոնում խաղաղության հասնելը բխում էր Ռուսաստանի ու իրա ստրատեգիկ պարտնյոր, նույն ինքը` ֆորպոստ Հայաստանի շահերից... Կասի, որ իրանք դրա համար ջանք չեն խնայել...


7. Լավ, հասանք մութ կետին: Ախր բոլորը գոհ են մնում, բացի էս մեր Քոչարյաններից: Ու հանկարծ էսօր մեռնում ա Գրիշա Սարկիսովը` Քոչարյանի ամենավստահելի երեւի 3 մարդկանցից մեկը: Քոչարյանն  էս պլանի մեջ ֆուկ ա լինում, ուղղակի կորչում ա Ռուսաստաններում` իրա ընտանիքի ու Սիրուշիկի հետ... Բայց մի՞թե ՌՔ-ն էդքան հեշտ ու արագ կզիջի: Իհարկե` ոչ: Պատահական չի ինքը էդքան ջանք թափում Սյամո-ԲՀԿ-դաշնակներ-Սբխեչի Ուլիկ-Օսկանյան-Վազգեն Մանուկյան-Մուկ-Ռալֆ Յիրիկյան առանցքի վրա, իզուր չի էդքան փող թափում... ՌՔ-ի միակ ու վերջին շանսը իմպիչմենթով ՍՍ-ին հեռացնելն ա լինելու` ԱԺ-ի միջոցով: Նա հրապարակային պայքարի մեջ չի մտնի հաստատ: Նրա կանյոկը ինտրիգներն են, ու ինքը դա անելու ա: Կստացվի, թե ոչ, կախված ա մեկ մարդուց.... եւ այդ մեկ մարդը դո´ւ ես, եւ այդ մեկ մարդը դո´ւ ես, եւ այդ մեկ մարդը դո´ւ ես, եւ այդ մեկ մարդը դո´ւ ես, եւ այդ մեկ մարդը դո´ւ ես ...
Լուրջ եմ ասում: Էս պլանին կարա խանգարի միայն ՀՀ շարքային քաղաքացին, ով թույլ չի տա 2008-ի փետրվարի 19-ի ու մարտի 1-ի կրկնություն:

Վերջաբան

Լեւոնն ու ՀԱԿ-ը ունեն միայն մեկ ռեալ ռեսուրս` ՀՀ Քաղաքացին: Ու եթե Քաղաքացին չպայքարեց, համակերպվեց, ձեռքը թափ տվեց, դա կնշանակի, որ մենք արժանի ենք սրանց, դեռ ավելին` որ Քոչարյանները սերնդեսերունդ իշխեն Հայաստանում, եթե Հայաստան մնա ընդհանրապես:

Համոզված եմ, որ Ռոբի պլանը «ս տրեսկըմ» տապալվելու ա: Մի շարք գործոններ արդեն էսօր խարխլում են էդ պլանի հիմքը: Իսկ Գրիշա Սարկիսովի մահը ցույց տվեց, որ Ռոբի կողմից նշածս Մեծ ծրագրի իրականացմանը խանգարելը չի մտնում որոշ ուժերի պլանների մեջ: Այսինքն, Ռոբին էս արանքում կթուլացնեն. դա կարվի թե ՍՍ-ի ձեռքերով, թե ՀԱԿ-ի: Ռոբի միակ լուրջ հույս Ռուսաստանն ընդամենը կլռի, իսկ դաշնակներին տռասս կհանի Թուրքիան: Տակը կմնա մի խեղճուկրակ Դոդի Գագո, ով, համոզված եմ, մեղայականով կներկայանա Լեւոնին արդեն երեւի հոկտեմբերին: Իրան կներեն, բոմժ չեն սարքի, բայց օլիգարխ նա էլ երբեք իրա կյանքում չի լինի:

Վերջ, էսքանը:

ՀԳ. Հա, ասում էիք բա Նիկոլի մասին ինչի՞ չգրեցի: :) Էդ գաղտնիք ա` ԿԳԲ-ի ականջից ու աչքից հեռու :) 

imho, ss, rk, ՀԻՄԱ, turkey, բեսպրեդել, politics, Հայաստան, armenia, march 1, ԼՏՊ

Previous post Next post
Up