Jun 27, 2009 01:19
Ամեն ինչից (մի 3-4 նշանից) դատելով` մոտակա մի 10 օրում $-ն էլի կթռնի.....
Կարծում եմ, էս անգամ էլ կհասնի 410 դրամի ու մի որոշ ժամանակ էլ էդ մակարդակի վրա կլռվի...
Հը՞, տնտեսագետ ախպերություն, համամիտ ե՞ք:
:)
* * *
UPDATE
Քանի որ քոմենթում գրածս շատ մեծ ստացվեց, փեյսթեմ նաեւ ստեղ.
---
դե հանրամատչելի լեզվով էի գրել :)
Ինչ վերաբերում ա նշաններին.
նախ, կուրսի տարօրինակ փոփոխությունը դեպի դոլարի էժանացում. եւ սա էն դեպքում, երբ արձակուրդի սեզոն ա, ու մարդիկ վալյուտա են գնում դրսում հանգստանալու համար: Ներմուծման հիմնական ապրանքները` ամենօրյա օգտագործման, նույն կերպ ու ծավալով ներկրվում են: Խոսքս բենզինի, շաքարավազի, կարագի, ձեթի, մսի, խմիչքների մասին ա:
Մի շատ կարեւոր դետալ կա, որ շատ կարեւոր նշան ա. կուրսերի ցուցադրման տախտակները, նույնիսկ եթե դրանք տվյալ փոխանակման կետի տարածքում են, ներսի կողմից, հանվեցին: Հիմա կուրսը դրսից չե տեսնի. պետք ա հատուկ մտնես ներս, որ տեսնես: Սա չափազանց կարեւոր ինդիկատոր ա: Ռեժիմը փորձում ա միլլիոններ աշխատի, բայց խուսափի պանիկայի տարածումից:
Վերջին օրերին բյուջեից խոշոր, ՇԱՏ ԽՈՇՈՐ դոտացինաներ են տրվում հենց իրենց սեփական բիզնեսներին` շինարարության, հանքարդյունաբերության բնագավառներում: Նրանք դա տալու են հնարավորինս «էժան», այսինքն` տալու պահին կֆիքսեն ցածր դրամային արժեք, իսկ հետ ստանալիս կուրսը կլինի շատ ավելի բարձր: Արդյունքում, բյուջեի հաշվին ոմանք միլիոններ կնայեն: Սա արդեն մի անգամ արել են գազի հետ կապված: Համոզված եմ, որ էլի են անելու:
Սրանք երկու հսկայական վարկ են ստացել/ստանում: Ռուսներից ու IMF-ից: Դրա մի մասը էլի որպես կուրսի ստաբիլիզացիոն ռեսուրս են օգտագործելու, ու իրենք իրենց վաճառեն էժան դոլար, իսկ հետո «կթռցնեն», ոնց որ մարտի 3-ին, ու 24-48 ժամում կգրպանեն մոտ 250-500 միլիոն դրամ:
բեսպրեդել,
Հայաստան,
economy