May 31, 2009 19:00
· 16։50 7/05 Գործադրվում է համատարած հոգեբանական ճնշում հանձնաժողովի նախահագի կողմից, նախագահը մերժել է գրանցել խախտումները գրանցամատյանում, ՀԱԿ վստահված անձին ստիպել են հեռանալ ընտրատարածքից եվ սկսել լցոնումներ՝ հայտնել է դիտորդը։
· 16։54 13/17 Ստացվել է տեղեկատվություն առ այն, որ պատրաստվում է հարձակում ընտրատեղամասի վրա։ Սույն տեղեկատվության հիման վրա Պ. Հովակիմյանի, ՀԱԿ հաղորդագրություն է ուղարկվել ոստիկանություն։ Համաձայն ոստիկանությունից ստացված պատասխանի 16։54 ոստիկանական օպերատիվ խումբ է ուղարկվել տեղամաս։
· 17։00-ի սահմաններում 1/08 Ավան «Ավետ» դիտորդական կազմակերպության անդամները հայտարարում են, որ իրենք հանդիսանում են ԲՀԿ-ի դիտորդներ։ Դիտորդները սկսել են վիճել Ծ. Նազարյանի հետ, ապա Նազարյանի վրա հարձակվել է Հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանը, սպառնացել եվ բռնություն է գործադրել նրա նկատմամբ եվ ասել «գլուխդ կջարդեմ, տեսախցիկը կջարդեմ...»։ Ժամանած ոստիկանները Նազարյանին դուրս են քաշել տեղամասից եւ ոչ մի միջոց չեն ձեռնարկել իրավախախտների դեմ։ Տեղեկատվությունը տրվել է Ծովինար Նազարյան լրագրողի կողմից։ Նախապատրաստվում է գրավոր բողոք։
· Օրվա ընթացքում 11/19 Շենգավիթ Թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը / Կադիլակ Սերոժ/ անընդհատ մտնում է տեղամաս իր շքախմբով եվ ցուցումներ տալիս։ Իր բացակայության ժամանակ ընտրական գործընթացին միջամտում է թաղապետի եղբայրը։ Հաղորդել է «Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանը։
· 17։30-ի սահմաններում 8/01, 03, 05, 12, 22 Համաձայն Թրանսփերանսի Ինթերնեշենել ՀԿ-ի դիտորդից ստացված տեղեկատվության սկսվել է քվեաթերթիկների մասսայական լցոնում։
· 17։50 8/21 Թրանսփերանսի Ինթերնեշենել ՀԿ-ի դիտորդին ահաբեկել են եվ ստիպել դուրս գալ ընտրատեղամասից։ Հաղորդել է դիտորդը։
· 17։50 Չարբախում եվ Հիդրոպոնիկայի ինստիտուտում Ավտոբուսներով բերում են ընտրողներ եվ բաժանում ընտրակաշառք
· 17։50 8/24 Բացահայտել են լցոնում, պահանջ են ներկայացրել խախտումը գրանցել գրանցամատյանում։
· 17:31 13/09, 10, 120 դպրոց, Էրեբունի Մհեր Սեդրակյանի թիկնազորից մեկը, Էդո անունով, որը նաև Սեդրակյանի ազգականը (մորաքրոջ տղան), մի խումբ սափրագլուխների հետ տեղամասում են, ահ ու սարսափ են տարածում: Նույն տեղամասում, 15:30-ին մի կին փորձել է երկու քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ: Լրագրողները կանխել են, և միայն կռվով է հաջողվել արձանագրումը ապահովել: Մի ուրիշ կին վրդովված լքել է ընտրատարածքը, որովհետև տեսել է, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկած է: Խաղտումը արձանագրվել է:
· 17:50 11/22 Շենգավիթ Տեղի է ունեցել միջադեպ ՀՀԿ-ի ներկայացուցիչների և ԲՀԿ Շենգավիթի շտաբի պետ` Ռոբերտ (բենզին Ռուբո) միջև: Հավաքվել են կարմիր բերետավորներ, սակայն լրագրողներին տեսնելով ընտրատարածքից հեռացրել են Բենզին Ռուբոյին: (Նկարահանումը հեռախոսով իրականացրել են լրագրողները)
· 17:50 8/18 ՀԺ արտահաստիկային լրագրողին հանել են դուրս 15 սափրագլուխխներ, ասել են որ չես նկարելու, մենք եկել ենք կեխծելու: Խրցով քվեաթերթրիկներ են վերցրել ու տարել, վախացրել են վստահված անձին:
· 18:00 , 149 դպրոց Արաբկիր Լցոնման քաոզ, չեն թույ տալիս դիտորդներին և վստահված անձանց հեռախոսով խոսել:
· 17:30-ի սահմաններում 8/21 Մալաթիա Մտել են 5-6 հոգի ոստիկանների ուղղեկցությամբ: ՀԱԿ վստահված անձ, Արտյոմ Ասլանյանին հրահանգել են տեղից չշարժվել, սպառնալով բերման ենթարկել : Եվ լցոնել են մոտ 100 քվեաթերթիկ
· 18:00 6/8 4 համարի միկրոավտոբուսով բազմաթիվ մարդիկ են բերվել:
բեսպրեդել,
politics,
elections,
ss,
ՀԻՄԱ