Կոտրելու են Ղարաբաղցիների գլխին

May 12, 2009 23:17

Ի պատասխան
infernoarm  -ի այս գրառման:

Դե ինչպես միշտ` մտքիդ ընթացքի հետ ահագին համամիտ եմ: Արդեն հոգնել եմ էդ նույնը գրել, բայց դե քանի դեռ դու էլ ես քիչ-միչ կրկնվում, ինձ էլ կարելի ա: :)

Հիմա ըստ էության. ես ուշադիր կարդացի ՍՍ-ի ԼՂ այցելության մասին, ու կարդացի նաեւ ԼՂ ՊԲ ղեկավարի պեռլերը... так вот: ամեն ինչ գնում ա նրան, որ Սերժիկը, որպես հին ու փորձված իգռոկ, իրա խաղ-բլեֆը տանելու ա մինչեւ "վերջ" ու կոտրելու ա ... իր սեփական` նեղ իմաստով հայրենակիցների` ղարաբաղցիների գլխին:

Տես. իրան թվում ա, թե ինքը կարա էն նույն սալտո-մոռտալեն անի, ինչ արեց ռոբիկը, т.е. եվրոյոնջաների քթից բռնած պարացնի մի տասը տարի: Հիմա ակնհայտ ա, որ դա չի անցնելու էս անգամ: Ու չի անցնելու նախեւառաջ էն պատճառով, որ հիմա մի հատ նոր ու շատ լուրջ ֆակտոր ա հայտնվել ռեգիոնում` Ադրբեջանը, որն ունակ ա զենքով հարց լուծելու; Առաջ նման գործոն չկար: Հիմա կա:

Ու գալու ա մի պահ, շուտով, երբ ՍՍ-ն ընդեղ խոստումները տված գալու ա տուն, հավայի թատրոններ ա սարքելու ստեղ, դաշնակ-մաշնակ, սյամո-մյամո, մեկ էլ հոպ` բա գիտեք, Ղարաբաղն ուզում ա կողմ լինի, Ղարաբաղի ԱԺ-ում պատգամավորները դեմ են, и т.д., и т.п.... Ու ի՞նչ: Ադրբեջանը մտնում ա ու սիիիիիրուն հասնում Սյունիք. ինչպես ասել էի` մեկ-մեկ էլ մեր անմեղ ջահելների աչքով կընկնեն մուգ գույնի մաշկով «ադրբեջանցի» զինվորներ, որ վարժ անգլերեն խոսալիս կլինեն... Բա հետո՞, կասես: Դե արդեն գիտես: Ետքը
կլինի էն, ինչ էն նախկին կենդանի ՕփենԱրմենիա ֆորումում, որ հիմա վերածվել ա անապատի, գրել էի. կգա Լեւոնը ՍՊԻՏԱԿ ՁԻՈՒ ՎՐԱ:

Ու մեր մեջ ասած, ճիշտ էլ կանի:

Ով բարոյական իրավունք ունի, թող քար շպրտի: Ես որ չեմ շպրտի հաստատ:

ԼՂ, politics, Հայաստան, armenia, ss, регион, ԼՏՊ

Previous post Next post
Up
[]