Ես մի անգամ նույնիսկ paper եմ գրել Հայաստանի քաղաքական ասպարեզում խարիզմայի առկայության ու դերի մասին, ու հիմնական օրինակները Լեւոնն ու Վազգեն Սարգսյանն էին.... բայց դրա մասին չի խոսքը:
Ես ներկայացնեմ իմ տեսակետը Վազգեն ու ընդհանրապես Երկրապահ ֆենոմենի մասին: Միանգամից ասեմ, որ այսպես կոչված «աֆղանական» կամ «վիետնամական սինդրոմը» աշխատեց նաեւ Հայաստանի դեպքում: Դե բնականաբար: Չէ՞ որ էդ տարիներին պատերազմից ավելի գերակա խնդիր Հայաստանը չուներ, ու բոլոր ռեսուրսներն էին նետված էդ Հաղթանակին հասնելու համար: Հայրս մեր բանակի ստեղծման ակունքներում կանգնած մարդ ա, ինչպես նաեւ էսօր քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը, ովքեր Վանաձորում դնում էին ապագա բանակի հիմքը: Ես վկա եմ էդ տարիներին թափած քրտինքի ու նաեւ «պռախոդի», որ տրված էր Վազգենին ու ընդհանրապես Բանակին (քանի որ էս ինչ ասում եմ, վերաբերում ա նաեւ Վազգեն Մանուկյանին, Սերժիկին ու Ռոբին): Ու ի՞նչ կատարվեց: Մարդիկ գնացին կռվեցին, հաղթեցին, հետ եկան, տեսան Երեւանի տանձին չի, բառիս բուն իմաստով: Իսկականից ըդենց էր: Ես 1991-ի սեպտեմբերից ապրել եմ Երեւանում, ու ցավ էի ապրում Երեւանի, որպես ամբողջություն, անտարբերությունից` պատերազմի ու կռվողների հանդեպ: Հա, էդ մարդիկ հետ եկան, ու, ինչպես բոլոր լատինաամերիկյան կամ չգիտեմ էլ որ երկրներում, պահանջեցին «իրենց հասանելիքը»:
Սրա մասին կա նաեւ վերը ներկայացված ելույթում հենց Վազգենի խոսքի մեջ: Հա, էդ մարդին համարում էին, որ իրենք ՏԵՐ են եղել էս երկրին, ու պետք ա դա մի ձեւի ՖԻՔՍՎԵՐ:
Էդ ֆիքսվելն ունեցավ ցավալի տեսքեր, բայց էդ ամբողջը, գոնե մի 7-80%-ով, օբյեկտիվ էր, իսկապես անխուսափելի էր:
Հետո եղավ 1995, 1996, 1997, 1998: Ու եղավ էն, իչ դու ես գրել. Վազգենին օգտագործեցին «չար ուժերը»: Իմա` ՌԲ-ն ու ՍՍ-ն` Սյամոյի հետ միասին:
Սա, էս օգտագործվելը, ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ չի նսեմացնում Վազգենի արածը Հայաստանի Հանրապետության համար: Մենակ էն, որ նա մահապարտների գունդ սարքեց, հերիք ա, որ իրա անունը ոսկե տառերով գրվի մեր պատմության դասագրքերում:
Իսկ ինչ վերաբերում ա ոչ անհայտ, էսօր` ՍՍ-ին ֆինանսավորող, ՍՍ-ի ու ՌՔ-ի հետ համատեղ բիզնեսներ ու քաղաքական ու PR պրոեկտներ ունեցող Արմեն Սարգսյանին ու նրա ու Վազգենի միջեւ էդ միջադեպին, որի մասին միայն շշուկներ ու բամբասանքներ են եղել, կներես, բայց ասելու բան չունեմ, քանի որ չեմ տիրապետում բավարար ինֆորմացիայի: Եթե նույնիսկ Վազգենը էդ թուլամորթին ապտակել ա, ես չեմ կարա ասեմ, թե Արմենն ինչով ա դրան արժանացել: Գուցե լավ էլ արժանի ա եղել դրան, գուցե` ոչ: Չգիտեմ:

Reply
Leave a comment