Ջրաշխարհի ջրերում

Jun 18, 2012 11:08

Originally posted by naruk_paruk at Ջրաշխարհի ջրերում




Այսօր հերթական ուրախ օրն էր հերթական լողավազանում:










































































Ինչպես միշտ պայմանավորվածից 30 րոպե ուշ նստեցինք «Սթար»-ի «տռտռիկները» (ինչպես հայրիկս է ասում այդ մեքենաներին) և գնացինք... Գնացինք... Այս անգամ՝ ջրաշխարհ: Ախր հասկանալ է պետք չէ՞, որ չենք համբերում, թե երբ ենք հերթական անգամ տեսնելու ջրաշխարհի այդքան «հարազատ» և այդքան թանկ քաբաբները... Ահա... Անցանք մի ֆուտբոլի դաշտի մոտով, հիշեցի. «Վա՜յ, հիշեցի, փոքր էինք... Մի հինգ տարեկան հազիվ... Եկել էինք գաազնանոց... Հետ գալուց Արեգն ու հայրիկս մտան էս դաշտն ու սկսեցին ֆուտբոլ խաղալ... Լացում էի... Չէի ուզում, որ մնանք... Ուզում էի տուն գնանք...»: Ու գնում ենք... Նայում եմ ժամացույցիս... ժամը 12:37 է... Ի՜նչ դանդաղ է անցնում ժամանակը: Ահա, անցնում ենք գազանանոցի մոտով... Նորից ընկնում եմ հիշողությունների գիրկը. «Հիշում եմ, փոքր էինք...  Մի հինգ տարեկան հազիվ... Եկել էինք գազանանոց... Ես կամբինիզոն էի հագել՝ վարդագույն, Արեգը կա... կանա՞չ... Չէ-չէ, կապույտ կամբինիզոն էր հագել... Բա Շո՞ղը... Հա... Շողն էլ էր կամբինիզոն հագել... Չեմ հիշում ինչ գույնի... Կարևոր չի... Մի հատ նկար ունենք՝ վագրի վանդակի մոտ... Հա, ճիշտ ա...»: Նայում եմ ժամացույցիս՝ ժամը 12:42 է... Ի՜նչ դանդաղ է անցնում ժամանակը: Ահա... Հասանք այնքան ցանկալի և այնքա՜ն հեռու ջրաշխարհին... Ահա, նորից նույն հերթը, նույն ագրեսիվ երեխաները, որ իրար հրհրելով ուզում են առաջինը ստանալ անիծված թևկապները... Այնքա՜ն բան ունեմ հիշելու, բայց ոչինչ չեմ ուզում հիշել... Ես էլ այդ ագրեսիվ երեխաների նման ուզում եմ շուտ ստանալ այդ անիծված թևկապը... Նայում եմ ժամացույցիս, ժամը 13: ..., 13:07 է... Ի՜նչ դանդաղ է անցնում ժամանակը... Ահա, ևս մի քանի երկա՜ր րոպեներ և ես ջրաշխարհում եմ... Այնքա՜ն ուրախ էի... Այնքան, որ նույնիսկ մոռացա նայել ժամացույցիս...

անձնական, Նարե, family

Previous post Next post
Up