Երբ Տարոն թաղամասի խաչմերուկից մեքենան ընտրեց ոչ թե սովորական՝ ուղիղ ճանապարհը, այլ թեքվեց ձախ, ես արդեն անհամբեր սպասում էի ԴՈւՑ-ը նորից տեսնելուն… Անցանք Տարոնում իմ հաճախակի թեյախմությունների ճանապարհի կողքով, ու, մինչ մտածում էի, թե էս ու՞ր են կորել Տարոն-ի էրեխեքը, մեքենան արդեն հայտնվեց բլրի մյուս կողմում, որտեղից երեւաց էդքան… ատելի, էդքան անտանելի, բայց էդքան զգացումներ տարած, ժամանակ, էներգիա ու ներվեր կերած, բայց նաեւ լավ ընկերներ, լավ զինվորներ, կարեւոր փորձ ու հպարտություն տված ԴՈւՑ-ը՝ ՀՀ ՊՆ N զորամասը: Աչքիս առջեւ հայտնվեցին… մի եքքա քար ձեռքին ու «մախին ե՞ք տալիս, արաաաա» գոռացող Հրոն՝ իմ ճանաչած ամենաիմաստուն մարդկանցից մեկին, գոմարտակի շտաբիս պետը՝ պասպորտով ԲՏ, որ ասում էր, որ գիշերը գլուխը դնում ա բարձին ու մտածում, թե հաջորդ օրն ինչ վատություն անի զինվորներին… Անահիտի մայրը՝ 4-րդ կառաուլում… նույն կառաուլում գիշերը մի հատ կիսահանցագործ զինվորի կողմից շպրտված ու պատին խփված ու սատկած փիսոն… թե ոնց էի գիշերային պահակային ծառայություններիս ժամանակ շրջում էրեխեքիս պոստերով, իսկ պոստից պոստ գնալիս երկնքում էնքան «ընկնող աստղ» էի տեսնում, որ արդեն էլ հետաքրքիր չէր էդ երեւույթը… իմ ու Մարիամի հաստափոր նամակները… իմ ու մի հատ ապուշ սպայի կռիվը պլացի մեջտեղում, ընդ որում՝ 2-ս էլ զինված АКСУ-ներով… խաշը… Բասմաջյան Ժիրոն, որ ծաղիկներ էր աճեցնում ու … պարում սեղանին… մի զինվորի կողմից ինձ նվիրված աքրոստիկոսը :Ճ էն տրոտիլից կտրված ձեռքը, որ իջել էր չանիս՝ լրիվ նիզաշտո… էն ախմախ ԼԱԶ ավտոբուսը, որը ոնց որ «կյանքիս տոռմուզն» ըլներ… ու գիշերներով մենակ քաղաք՝ տուն գնալս՝ Մհերի «Գարուն է եկել»-ը երգելով՝ ամայի ու մութ փողոցներում…
Լավ էր, որ մինչ պատկերները խռնվել էի գանգատուփիս մեջ, ԴՈւՑ-ը հորիզոնից անհայտացավ:
Բայց դրանով հուշերը չավարտվեցին. 1996-ին, ԵՊՀ-ն ավարտելուց օրեր հետո Ստեփանավանի օդանավակայանից թռա … ո՞ւր թռա, լավ չեմ հիշում: Լուրջ՝ չեմ հիշում: Թռնում էի Մոսկվա, բայց չեմ հիշում, թե ուր իջանք, ու ես ընդեղից մի հատ պայթած գնացքով ճամփա ընկա Մոսկվա: Ոնց որ էդ իմ հետ էղած չլինի, ոնց որ ուրիշ կյանքում էղած լինի…
Հետո հրաշալի օրեր էին՝ Աննան ու Վարսիկը, իրանց Կոլլի շունը, DDТ-ն, խնձորի այգիները, “Чайка”-ն МХАТ-ում, Արբատը, Կարմիր հրապարակը, էդ սիրուն կայարաններով մետրոն, որը մեկ-մեկ թանգարան էր հիշեցնում, Jim Morrison-ի գիրքը, DHL-ի “Lady Chatterley”-ն, որն էդ ժամանակ կարդում էի անգլերեն… ու էդ ամենը սկսվել էր դեպի Ստեփանավան տանող էդ սիրուն, ծառուղի հիշեցնող ճանապարհից…
Ստեփանավանը նաեւ Գայանեի քաղաքն էր, ու ընդհանրապես, եթե երբեւէ որեւէ մեկն ինձ ասում էր, որ ինքը ստեփանավանցի ա, միշտ նույն պատասխան արտահայտությունն էր ստանում ինձնից՝ «Ստեփանավանցիք լավ ժողովուրդ են» :Ճ Ու երբ մթի մեջ կորած Ստեփանավանի սառցակալած մայթերով ճամփա բռնեցի դեպի Գայանեենց տուն, փորձում էի որսալ էդ լավ ժողովրդի միջով քայլելու հրաշալի պահը՝ իրական թե անիրական: Կուզեի տեսնել հատուկենտ անցորդների դեմքերը, բայց ախր շատ մութ էր… Խանութի աշխատող աղջիկը անբնականորեն բարեհամբույր էր, ոնց որ ուզեր ասեր՝ «չիմանաս, թե մենակ ձեր էրեւաններում կարան ըսենց ժպտան ու գրական խոսելով սպասարկեն»
հավես էր:
Բայց ինչ լավն ա իմ գործը, լուրջ բան եմ ասում: Թե չէ Ալվարդ տոտին ո՞րտեղից էի իմանալու, կամ էլ Լեջանի գյուղապետ Սասունին, էլ չեմ ասում իրա պահած հորթուկներին
հա, բա էն 11-րդ դասարանցի Հեղինեն, որ գլուխը կախած ամաչելով խոստովանեց, որ ինքն ա եղել Աշակերտական խորհրդի նախագահը, բայց հրաժարական ա տվել… աչքերը չէր բարձրացնում, որ նայեր վրես: Ասում ա՝ չէի հավատում, որ կարող եմ անել էդ գործը… այ քեզ բան, այ քեզ կրքեր ու զգացումներ… էղածը՝ 69 աշակերտ ունեցող դպրոց, 6 հոգանոց 11-րդ դասարան, ու անունով՝ աշխորհուրդ: Պատկերացրի՞ք: Ասում ա՝ զգացի, որ չեմ կարող…
բա էն ամենաաղքատ ու անկնիկ տունը, որ մտանք… գոմն էր մաքրում տանտերը, բակը «բուրում» էր՝ գնա գալիս եմ… :Ճ գլուխը կախ ուղեկցեց մեզ տուն, խոսեցինք... վերջում ոգեւորվեց, ու 2-րդ դասարանցի աղջկան՝ Արմինեին, «ոտանավոր» ասել տվեց… նա էլ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ սկսեց «Թմկաբերդի առում»-ն ասել: Ո՞նց ա ձեր համար:
Ամեն անգամ, երբ մտնում եմ գյուղեր, գյուղացիների հետ խոսում, գետինն եմ մտնում, որ պետությունս կանգնած չի էդ մարդկանց կողքին: լրիվ մենակ են, շիվար… անհուսալիորեն մենակ: իսկ պրոբլեմները՝ շանից շատ, գելից՝ առավել… դպրոցը՝ պրոբլեմ, ջրագիծը՝ պրոբլեմ, մանկապարտեզ՝ չկա, գյուղապետարանի դոմիկը՝ խայտառակություն, ակումբ՝ չկա, սպորտդահլիճ՝ չկա… ու ըսենց:
Ու հա, ես գիտեմ, որ պետք չի իրանց սովորեցնել ուզվորության, օգնություն ստացողի նվաստ վիճակին, գիտեմ, որ ամեն մեկս ունենք անելիք, ու դա նաեւ իրանց ա վերաբերում… բայց մեկ ա՝ ամեն անգամ մի գյուղ մտնելիս, գյուղացիների հետ խոսելիս՝ գետինն եմ մտնում պետությանս համար, էդ մարդկանց մենակ ու շիվար թողած էս թյուրիմացություն-պետությանս համար…
PS: Էսքան որ գրեցի, էն 2 լոռեցի սադրիչներն էին մեղավոր, ես մեղք չունեմ
էսա մեկին բացահայտեմ
PPS: Դե լավ, Ամրակից գյուղի ռուսական եկեղեցու մի ֆոտո էլ դնեմ, ու էլ ձեր զահլեն չեմ տանի.
Անկախ լրագրողների ցանց«Հայկական ժամանակ»Ask Nikol a questionԻմ բլոգը