Ոմանք երեւի կհասկանան, թե իմ համար ինչքան ծանր ու դժվար ա գրելը Անդրանիկի (
andrewhov ) մահվան, էս լրիվ անժամանակ վրա հասած ողբեգության մասին...
Մենք հանդիպել էինք ընդամենը մի-երկու անգամ... ես գիտեի, որ ինքը կա, ու զուտ իր գոյությունն արդեն հսկայական, ահռելի բարեբախտություն էր, շնորհ... (նաեւ ի՛նձ համար): Էդ մարդը լույս տվող մարդ էր, լույս ու ջերմություն, ու նույնիսկ ես էի դա զգում... Իմ մոտ ընենց զգացում ա, որ ինքը ուժեղ լինելու դաս տվեց բոլորիս ու համեստորեն հեռացավ...
Համբերություն Անահիտին ու բալիկներին, խաղաղություն՝ իր հոգուն: