Leave a comment

պեռվա ovanitas June 28 2010, 13:44:11 UTC
Գիշերից, որ ծածկել է ինձ՝
Սև անցքի պես մութ՝ ծայրեծայր,
Շնորհակալ եմ աստվածներին
Չհանձնվող հոգուս համար

Հանգամանքով այս սեղմված՝
Չղաձիգ չեմ և չեմ ճչում:
Դագանակի թիրախ դարձած՝
Արնաշաղախ բայց աննկուն...

Կրճտոցից, լացից անդին
Ցավն ու սարսափն է եզերվում,
Բայց կուտակված սպառնալիքից
Չեվ վախեցել, չեմ վախենում:

Հոգ չէ որքան նեղ է ուղիս,
Որքան խիստ են անձիս պատժում,
Ես եմ տերը ճակատագրիս,
Ես եմ հոգիս տնօրինում:

Reply

Re: պեռվա ovanitas June 28 2010, 13:45:04 UTC
մեկ էլ ասեմ, որ Մհերի տարբերակը նոր կարդացի ու զարմանքով տեսա, որ «Չեմ վախեցել, չեմ վախենում» տողը նույն ենք գրել :Ճ

Reply

Re: պեռվա aramazd June 29 2010, 06:36:28 UTC
էհ, լավ եք արել: :)

Ապրես` տարբերակի համար:

հույս ունեմ` այլ բլոգգերներ էլ կարձագանքեն: հույս ունեմ Արմեն Մելիքբեկյանն էլ տարբերակ կտա... ;)

Reply

Re: պեռվա aramazd September 4 2010, 22:30:45 UTC
«Հոգ չէ որքան նեղ է ուղիս,
Որքան խիստ են անձիս պատժում,»

էս հատվածը քո մոտ շատ հաջող ա...

Reply

Re: պեռվա ovanitas September 9 2010, 10:15:22 UTC
խի էս նոր ե՞ս կարդում, ձյաձ

Reply

Re: պեռվա aramazd September 9 2010, 11:10:40 UTC
վերընթերցում էի... :)

Reply

Re: պեռվա ovanitas September 9 2010, 11:23:12 UTC
:)

Reply


Leave a comment

Up