ԴԱՐԱԿԱԶՄԻԿ մարդ էր: Օղորմի:
21.04.2010
Այսօր 89 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ, իսպանացի Խուան Անտոնիո Սամարանչը։ Ապրիլի 20-ին սրտի սուր անբավարարությամբ Սամարանչին տեղափոխել են Բարսելոնի հիվանդանոց։
Սամարանչը ղեկավարել է ՄՕԿ-ը 1980-ից մինչև 2001թ.։ ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում Սամարանչը հաճախ ստիպված է եղել հաղթահարել Օլիմպիական խաղերի բոյկոտները, դատավորների և դոպինգների հետ կապված սկանդալները և այլն։ Նա համարվում է ժամանակակից օլիմպիական շարժման պատմության առանցքային ֆիգուրներից մեկը։
Սամարանչին շնորհվել էր ՄՕԿ-ի ցմահ նախագահի պատվավոր կոչում։
Tert.am
«Հայկական ժամանակ»Ask Nikol a question