Mar 24, 2010 12:23
«Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, եւ նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ` պահուստների ձեւավորմամբ, պետական պարտքի եւ բյուջեի պակասորդի կրճատմամբ, առեւտրի դիվերսիֆիկացմամբ եւ այլն: Եվ մենք դա արել ենք»,-մարտի 23-ին ասել է Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում: Ըստ նրա` իր նախագահության օրոք` 1998-ից 2008 թվականներից ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչեւ 13%:
«Բյուջեի պակասորդը իմ նախագահության վերջին տարիների տվյալներով կազմում էր 2%-ից պակաս, միջին տարեկան ինֆլյացիան` 2-4%` տնտեսության 12-13% աճի պայմաններում: Միաժամանակ, բյուջետային ֆինանսավորումը 2007թ. կազմում էր կապիտալ շինարարության ընդամենը 7%-ը: Հետեւողականորեն ավելացվում էին ոսկեարժույթ պահուստները: Իսկ 2008թ. սկզբին միայն ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ: Իդեալական մակրոտնտեսություն, որը խոսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր ավելի քիչ, քան վաստակում էր` աշխատած միջոցների մի մասը պահելով „սեւ“ օրվա համար»,-ասել է նա:
Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ «հենց դա հնարավորություն տվեց ՀՀ նոր իշխանություններին ծախսել խնայողությունները եւ նոր վարկեր վերցնել հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համար»:"Եվ դա բնական է: Պատկերացրեք, թե ինչ պետք է ստիպված լիներ անել կառավարությունը, եթե արտաքին պարտքը մինչեւ ճգնաժամի սկիզբը կազմեր ոչ թե ՀՆԱ 13%-ը, այլ, ենթադրենք, 40%-ը: Լրացուցիչ վարկերի նման ծավալ Հայաստանին, բնականաբար, ոչ ոք չէր տրամադրի, քանի որ դա կհանգեցներ անխուսափելի դեֆոլտի:
Կարելի՞ էր արդյոք խուսափել շինարարության ոլորտում այդպիսի անկումից: Կարծում եմ` այո, սակայն դա առանձին եւ շատ լուրջ խոսակցության առարկա է, թեեւ հայտնի է, որ պատմությունը ենթադրություններ չի ընդունում: Ես կգերադասեի այսօր սահմանափակվել ընդհանուր բանաձեւով: Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Եղանակները բազմաթիվ են: Կարծում եմ` կառավարությունում արդեն կա այդ ըմբռնումը: Չափազանց կարեւոր էր սկսել նախօրոք, երբ ճգնաժամը դեռեւս նոր էր շարժվում դեպի Հայաստան",-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
tert.am
խելքին աշեցեք)))))))))
Армения Карабах Кочарян