Ես Ձեզ կպատմեմ երկու կյանքի և մեկ ներկայացման մասին:
Լին երիտասարդ, գեղեցիկ ու մեծ հեռանկարներ ունեցող պրոֆեսիոնալ բալետի պարուհի էր: Բայց 19 տարեկան հասակում նա ենթարկվեց ավտոմոբիլային վթարի: Նրան վիրահատեցին, հեռացրին մի ձեռքը: Այդ ժամանակ էլ նա որոշեց, որ վերջ, ինքը պիտի թողնի այս կյանքը: Ֆիզիկական տանջանքին միացավ նաև հոգեկանը` նրան լքեցին բոլորը, բացի ծնողներից: Իսկ աղջնակի "հավերժ" սերը` լզողված բոյֆրենդը, հենց որ լսեց վթարի, վիրահատության ու հետևանքի մասին, մի ակնթարթում ցնդեց-անհետացավ: Այդպես էլ ուշքի գալուց հետո Լին նրան չտեսավ, մի երկտող անգամ, թեկուզև հրաժեշտի բառերով, նրանից չստացավ:
Կյանքը վերջացած էր և աղջիկը պատրաստվում էր վերջակետ դնել... Հետո պատմում էին, որ եթե ծնողները 5-10 րոպե ուշանային, լոգարանում նա լրիվությամբ արյունաքամ կլիներ ու այլևս փրկել չէր լինի: Ածելիով նա բացել էր ոչ միայն միակ ձեռքի երակը...
Տղան` Տաոն, ընդհակառակը չէր զբաղվում ոչ սպորտով, ոչ բալետով: Նա ամենասովորական պատանի էր, մինչև ոտքը չմնաց ինչ-որ մեխանիզմի տակ: Ստիպված էին նրա ոտքը անդամահատել, հենց կոնքին միանալու տեղից հեռացնել:
Հետո նա հանդիպեց Լիին:
Տղան լրիվ սկսնակ էր բալետում: Աղջիկը պրոֆեսիոնալ էր, ընդ որում շատ բարձր պահանջներով և պերֆեկցիոնիզմով: Նրանք սկսեցին պարապել, պարապել առավոտյան 9-ից մինչև գիշերվա ժամը 11-ը: Նրանք համարը փորձարկում էին շատ ու շատ երկար ժամանակ: Միայն որպեսզի նախապատրաստեն այն, ինչ մենք տեսնում ենք բեմի վրա 3.41 րոպե վիդեոյի ընթացքում, Տաոին հարկավոր եղավ աղջկան կոշտ գետնին իջեցնել ավելի քան 1000 անգամ: Իսկ դա միայն մեկ էլեմենտ էր:
Լին ու Տաոն Չինաստանի պարի համազգային չորս մրցույթներում, մրցելով ավելի քան 7000 հավակնորդների հետ, դուրս եկան եզրափակիչ: Հետագայում նրանք վաստակեցին ընդհանուր 99.17 բալ և գրավեցին երկրորդ տեղը` միաժամանակ ահռելի առավելությամբ նվաճելով հանդիսատեսների համակրանքի համար մրցանակը:
Նույն 2007թ. նրանք Չինաստանում դարձան ազգային լեգենդներ: Նայեք այս վիդեոն և կհասկանաք ինչու...
Click to view
Ու մի բան էլ ասեմ.
Եթե դուք նայում եք այս վիդեոն ու այն Ձեզ վրա ոչ մի ազդեցություն չի գործում, դուք կորած մարդ եք: Եթե նայում եք ու Ձեզ վրա այնպիսի տպավորություն է թողնում, որ սկսում եք խղճալ նրանց, ապա, շատ կներեք, Դուք կատարյալ ապուշ եք:
Շարունակությունը կարդացեք այստեղ... ![](http://www.circle.am/service/?sid=1587&bid=70)