Միլիոնատերերը և նրանց սովորությունները: Ովքե՞ր են նրանք:

Sep 21, 2011 15:25

Երկու րոպեն մեկ աշխարհի միլիոնատերերի թիվը երեքով ավելանում է: Օրինակ Ռուսաստանում միլիոնատերերի թիվը մեկով ավելանում է ամեն կես ժամում: Ինչո՞վ են նրանք՝ այդ մեծահարուստները, տարբերվում նրանցից, ովքեր դեռևս միայն երազում են հարստանալ:

Անկեղծորեն ասած՝ ոչնչով: Սովորական մարդիկ են: Ավելի լավը կամ վատը չեն նրանցից, որոնց մենք փողոցներում սովորաբար հանդիպում ենք:

Կարո՞ղ է նրանք մեկնարկային ավելի լավ հնարավորություններ ունեին: Ոչ, նրանցից շատերը իրենց նախնական կապիտալը ստեղծել են ոչ թե շնորհիվ ինչ որ հանգամանքների, այլ, այսպես ասած, հակառակ դրանց: Կարո՞ղ է նրանք ոչնչից չեն վախենում: Նորից ոչ, կորստի և անհաջողության վախը նրանց այցելում է ոչ պակաս, քան մյուս բոլոր մարդկանց: Ստացվում է, նրանց բախտը բերե՞լ է: Ռոմանտիկ վարկած է իհարկե, բայց պիտի հիասթափեցնեմ՝ նորից ու նորից ոչ: Չէ որ նրանցից շատերը մի քանի անգամ սնանկացել ու խոշոր պարտքերի մեջ էին հայտնվել, նախքան ոտքի կանգնելն ու հարստանալը: Ընդհանուր առմամբ, նրանք այնպիսին են, ինչպիսին մենք բոլորս ենք՝ համեստ ու ինքնահավան, քաղաքավարի ու կոպիտ, հանգիստ ու դյուրաբորբոք, ցանկալի ու ոչ այնքան:

Իմ կարծիքով, տարբերությունները պետք է փնտրել ոչ թե մեկնարկային հնարավորություններում, բնավորության առանձնահատուկ գծերում կամ բախտի գործոնում, այլ պարզ, էլեմենտար սովորություններում: Երկու-երեք օգտակար հմտություններ նրանց մոտ, ովքեր հարստացել են, և նույնքան ոչ էֆեկտիվ հատկանիշներ նրանց մոտ, ովքեր չեն կարողանում դուրս գալ աղքատության ճիրաններից:

Առաջին սովորությունը, որ պետք է անպայման շեշտվի, դա երազելու սովորությունն է: Այո, այո հենց երազելը: Իհարկե առաջին հայացքից նրանց երազող չես անվանի. լուրջ կոստյումներ, մեքենաներ և այլ ատրիբուտներ: Բայց ամեն անգամ, երբ նրանց մոտ ազատ ժամանակ է հայտնվում, նրանք մտածում են (երբեմն բարձրաձայն) այն մասին, թե ինչ են ուզում իրենց կյանքից: Կարելի է ասել, որ երազելով նրանք կենտրոնանում են իրենց նպատակների վրա:

Բոլոր նրանք, ովքեր երազում են հարստանալ, պետք է հիշեն. երևակայությունը՝ դա կյանքի սպասվելիք իրադարձությունների նախնական դիտումն է. ճիշտ այդպես է ժամանակին ասել Ալբերտ Էյնշտեյնը: Դրանից առաջ էլ Բուդդան էր ասել՝ այն ամենը, ինչ մենք ունենք, մեր մտքերի արդյունքն է: Ցավոք, մեզանից շատերը դադարել են երազել, սովորություն են դարձրել առավոտյան արթնանալ ու մտածել այն մասին, թե ինչպես չուշանալ աշխատանքից, իսկ գալով աշխատավայր, խորհրդածել այն մասին, թե ինչպես արագ-արագ կեսօրին ճաշել, ընթացիկ գործերից գլուխ հանել, հնարավորինս շուտ գնալ տուն, ընթրել, բազմոցին հորիզանական դիրք գրավել ու հեռուստացույց նայել (դե առանց դրա ինչպե՞ս կարելի է): Եվ կյանքը վերջիներիս տալիս է այն, ինչի մասին մտածում ու ինչի մասին հոգում են՝ վարձու աշխատանք, համեստ տրանսպորտային միջոց, ճաշ, ընթրիք, բազմոց և իհարկե հեռուստացույց: Բայց ոչ ավելին:Շարունակությունը կարդացեք այստեղ...

երազել, նպատակ, կյանքի փորձ, սովորություններ, ամերիկյան միլիոնատեր, հաջողություն, անհաջողություն, միլիոնատեր, մեծահարուստ, կյանք

Previous post
Up