Костан Зарян

Nov 11, 2011 12:19

Всегда помогает и всегда, квы, акутально. Хотя написано почти что 100 лет назад. Ничего не меняется в Армянстве. Читаю по выходным, для души, неспеша. Вот решил поделиться.

***
Անցան տարիներ։ Մի օր, մարգ չգիտի ինչից դրդւած, Երեւանի գաւառը իջան մի քանի գերմանացի պրոֆեսորներ: Ասում եմ՝ գերմանացի եւ ասում եմ՝ պրոֆեսոր։ Ոսկէ մեծ ակնոցներով այդ մարդիկ պրպտեցին քարտէսի վրայ, բարձրացան Արարատ, միջատներ ժողվեցին եւ - օ՜, հրա՜շք - րոյսերի հաւաքածոյի գրքի մէջ արձանագրեցին նաւ հայ ժողովուրդի գոյութիւնր: Ու կարծես այդ չէր բաւեր, որոշեցին իրենց հետ տանել նաեւ մի քանի նմուշներ։
Այդ օրւանից սկսւեցին բոլոր դժբաիտութիւնները։ «Լուսաւորութիւնը» իր ոտքը դրեց հայ ժողովրդի կրծքի վրայ: Մոմր կարագի տեղ առին եւ կերան: Չարուխների վրայ կրկնակօշիկ հագան, ձեռագիրներր նետեցին իբրեւ անպէտք, նկարներր պատռեցին եւ գրաբարի տեղ մի քիչ ֆրանսերէն սորվեցին:
Խաւարամոլ, լուսաւորեալ: Յետադէմ, յառաջադէմ, ազատամիտ, հիւսիսափայլ, նոր դար, հին դար։
Երգերր մեռա՜ն։
Վերջին անգամ, բնութիւնը պոռթկաց, ժայռերր ցրիւ եկան եւ գետերր յորդեցին «Վէրք Հայաստանի»ի աղմկաշունչ էջերի մէջ: Ւնքր՝ հեղինակր, խորհրդաւոր կերպով, անհետացաւ:
Ու կեանքր գրիչը ձեռքր առաւ եւ գրեց 2 X 2 = 4։
«Աղբիւր», «Տարազ»:
«Ֆրանսիայում, այս քաղաքակրթւած երկրում, երեխաներր շաբաթր երկու անգամ ոտք են լւանում: Մեր ժողովուրդը ե՞րբ պիտի վերջապէս գիգիենական այդ սովորութեան վարժւի»...
«էկոնոմիկան կեանքի անհրաժեշտութիւն է։ Ւնդուստրիալիզացիայի պատճառով Բիսմարկր՝ երկաթէ կանցլէրր՝ կարողացաւ Գերմանիան պրոգրեսի մէջ դնել»... Ճեմարանի աշակերտները բաց էին անում բառարանր. «կանցլէր՝ ոմն մի

Էջ 218
պաշտօն». «պրոգրես՝ոմն շարժում, իսկ առհասարակ հաոաջ գնալ»։
Հարաջ գնալ:
Սի խօսքով «Աստւած թքեց, եւ մոմը մարեցաւ»։ Ցարր, դպրոցը, եկեղեցին: Հայերր ռուսական «քաղաքակրթական» բովի մէջ մտան։ Մեծ մասամբ ամաչում էին հայերէն խօսել: Լոմոնոսով, Կարամզին, Պուշկին։ «Ղու վախկոտ ես, ինչպէս մի հայ»։ Պուշկին, Կարամզին, Լոմոնոսով։
Հայը տխմար Կարապետն էր, որի մասին ամբողջ Ռուսասաանը անեկդոտ էր պատմում եւ ծիծաղում։
Ալեքսանդրապոլցի գիւղացիներր փափախր նետեցին եւ շապկա հագան։ Հրէայի դէմքով այս մարդիկ «գազէտ» էին կարդում եւ Սարատովում կամ Կիեւում խորովածի եւ գինու խանութ բաց անում: Այո՛, Անին, որ ժամանակին իր ճարտարապետական ոճր պարտադրած էր Կիեւին, այսօր յանձին իր մօտը կանգնած ծաղրանկարին՝ գիւմրեցի գինեպան էր ղրկում եկեղեցիների քաղաքին։
Սասունցի Դաւիթր միակ երազ ունէր գարադովոյ (ոստիկան) կամ ակալոտոչնի (ոստիկանական սպայ) դառնալ որեւէ գիւ֊ղի մէջ։ Մհերր Բաքւում հող էր առել, հարստացել եւ իր զաւակներր ռուսերէն էին խօսում եւ Մոսկւայի պարուհիների համար հագարներ ծախսում։
Ու, հանկարծ, Աբդուլ Համիդը իր եաթաղանր հայ ժողովրդի աղիքների մեջ խոթեց։ Խորենացին գիրքը բացեց եւ Նարեկր սկսեց աղօթել։
Ռաֆֆուց յետոյ երիտասարգ Ահարոնեանր այրւած տանիքների վրայ իր աքլորի երգր երգեց, ու հայ ժողովուրդր թուրը զարկեց ժայռին։
Թուրը զարկեց ժայռին։
Դարը իր շրթունքներին արիւն քսեց, եւ մահր պար դարձաւ:

Էջ 219

Կոստան Զարեան, Անցնորդը եւ իր ճամբան (Համայնավէպ), Երեվան, Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, «Գրական կոթողներ», 2010

Костан Зарян, Ашхар

Previous post Next post
Up