Заявление политических партий НКР

Jul 16, 2009 12:43

Партии собрались и выступили с поддержкой последнего заявления руководства НКР. Подписались, насколько я вижу, все партии.

Перевел на ходу резюмирующую часть. К переводу не цепляться.

- уважать право народа НКР на самоопределение, - обеспечив полноценное участие НКР в переговорном процессе (процессе урегулирования противостояния)

- не ставить под угрозу безопасность народа НКР, основным гарантом которой является независимая государственность НКР и, закрепленная в Конституции НКР, ее территориальная целостность.

Հայտարարություն

Արցախի քաղաքական կուսակցությունները, որպես Արցախի ժողովրդի քաղաքական մտքի և կամքի հիմնական արտահայտողներ, հավատարիմ մնալով Արցախի անկախ պետականության սկզբունքներին, որոնք արտահայտվել են միջազգային ճանաչված չափանիշներով 1991 թվականի համաժողովրդական և 2006 թվականի Սահմանադրության ընդունման հանրաքվեներով, հաստատում են, որ ԼՂՀ-ի դուրս մղումը բանակցային գործընթացից, ինչպես նաև ԼՂՀ փաստացի պետականության անտեսումը և հակամարտության հանգուցալուծման նկատմամբ խտրական մոտեցումների դրսևորումները, ներկա փուլում ձախողման են դատապարտել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը:

Վերը նշված հաստատումից ելնելով` մեկ անգամ ևս պահանջում ենք.

- հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը` ապահովելով ԼՂՀ-ի լիիրավ մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին.

- չխաթարել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, որի հիմնական երաշխիքը ԼՂՀ անկախ պետականությունն է ու ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը:

Մենք համոզված ենք, որ վերոհիշյալ պահանջները չիրականանալու դեպքում վտանգի է ենթարկվում մինչ այժմ խաղաղ պայմաններում ամրագրված տարածաշրջանային հավասարակշռությունը, որի խախտման հետևանքով ապագա ոչ ցանկալի զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարության վրա:

ԼՂՀ քաղաքական կուսակցությունները զորակցություն հայտնելով ԼՂՀ իշխանություններին և պաշտպանելով ԼՂՀ ԱԳՆ 2009 թվականի հուլիսի 15-ի հայտարարությունը, կոչ են անում Արցախի բնակչությանը ցուցաբերել միասնականություն վճռակամություն և զգոնություն:

“Ազատ Հայրենիք” կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
“Արցախի Արմենական՚” կուսակցություն
“Բարոյական վերածնունդ” կուսակցություն
ԼՂՀ կոմունիստական կուսակցություն
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտե
“Շարժում-88” կուսակցություն
“Մեր տունը Հայաստանն է” կուսակցություն

16 հուլիսի, 2009-թ.
ք. Ստեփանակերտ

Армянский мир, кризис

Previous post Next post
Up