Հրապարակը երեխաներինն է

May 28, 2010 18:25


Երեկ երեկոյան վերջապես Ազատության հրապարակ հասա: Զգացումներս էնպիսին էին, ասես մի քանի տարի իմ տան մեջ մի սենյակ փակված է եղել ու հիմա նոր-նոր բացվել է…
Գրեթե ոչինչ չէր փոխվել: Էլի երեխաները խաղում էին գնդակներով, ռոլիկներ ու հեծանիվներ քշում, իսկ ավելի համարձակներն էլ Սպենդիարյանի ու Թումանյանի արձանների պատվանդանների վրա էին: Իմիջիայլոց, չգիտեմ ինչպես էին ռեստավրացրել թե արձաններն ու թե պատվանդանները, բայց դրանք շատ փոխվել էին. քիչ էր մնում բարի Թումանյան պապիկին չճանաչեի:



Ամեն անգամ, երբ անցնում էի Ազատության հրապարակի կողքով, ճնշվում էի:
Առանց քաղաքական ենթատեքստ տալու՝ ազատությունն իմ համար վերջին երկու տարիներում վանդակապատ էր, չորսբոլորը` սահմանագծված, մարդկանցից պատսպարված ու թաքնված, չվստահող ու վախեցող, կամ էլ՝ վախեցած: 
Մինչդեռ՝ ազատությունը երեխաներինն է, օրինակ՝ էս ճուտիկինը, որ իր տոտիկի վրա հրապարակի հենց կենտրոնում նստել-խաղում է, ու հաստատ աշխարհը էդ պահին իրենն է:
Ու հոգիս հիմա ավելի թեթեւ է, երբ քաղաքի սրտում ազատություն ու աշխարհ կա:  


   








ազատություն

Previous post Next post
Up