Jan 23, 2019 00:19
Ես չգիտեմ՝ ով ոնց է հասկանում սերը...
Ես էլի շատ բան չգիտեմ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ սիրելիիդ համար ամենածանր ու դժվար պահերին պիտի ոչ թե ապահով տեղում լինես, այլ՝ ամենակողքին...
Որ լինես ամեն ինչ՝ թիկունք, ձեռք, աչք, սիրտ, ուղեղ...
Որ լինես շնչառություն՝ կյանք տվող, հույս տվող, ուղեղն աշխատացնող, աչքը՝ բացող, բազուկն ուժեղացնող, ոտքի տակի հողը՝ ամրացնող..
Որ լինես անցյալը ու ներկան ապագայում իմաստավորող... Ստեղծող...
Որ լինես... Որ լինի՛...
Միայն թե... ես չգիտեմ՝ ով ոնց է հասկանում սերը/ս...
զգացած,
ես,
անձնական,
ապրած,
դատարկ մտքեր