Քաղաքացին՝ տուգանվելո՞ւ «մատերիալ», թե՞ փորձանքի գործիք

Aug 01, 2018 10:57



Էսօր առավոտյան մի պստիկ՝ ընդամենը 350մ երկարություն ունեցող Կասյանն անցնելու ընթացքում 3 անգամ ականատես եղա շրջադարձ անող մեքենաների:

Կասյանի՛ վրա:

Մեր կառավարությունն իր, արդեն վստահաբար՝ անհեռատես կամ էլ չափազանց լավատես ղեկավարի շուրթերով պնդում է. «Քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ», ու քաղաքացուն դարձնում է այլոց գլխին փորձանք ստեղծող «մատերիալ»:

Եթե տուգանքը միակ միջոցն է՝ մարդուն օրենքի սահմաններում պահելու, ուրեմն էդ տուգանքը պիտի՛ լինի:

Ու պիտի լինի է՛ն չափսով, որ քաղաքացին հաջորդ անգամ խախտում անելիս երկար մտածի ու ի վերջո՝ չանի, ոչ թե էնպիսին, որ միտքը լինի. «է հեչ էլ թե, կվճարեմ-կգնա»...

Հենց մեր համերկրացիները, որ Երևանում ձեռքին եղածը ամեն պատահած տեղ կշպրտեն, աշխարհի մյուս երկրներում օրինապաշտների օրիապաշտն են:

Ինչո՞ւ:

Օդը վրաներն եկա՞վ:

Հը-ը...

Ուղղակի  Ճապոնիայում աղբ թափելու համար 10 մլն յեն (76.400 եվրո) ու մինչ 5 տարի բանտարկություն է սպառնում, Շվեյցարիայում՝ 300 շվեյցարական ֆրանկ (260 եվրո), Մեծ Բրիտանիայում՝ 80 ֆունտ... Ու էսպես շարունակ:

Նենց որ՝ Երևանի փողոցներում իրենց ձեռքի շիշը ու թուղթը շպրտողներն աշխարհի մյուս երկրներում ոչ միայն նման բան չեն անում, այլև՝ խելո՜ք, սիրո՜ւն տարաբաշխում են պլաստիկի, թղթի ու խառի, չորի ու թացի....Միայն թե՝ չտուգանվեն: Այ տենց... Նույնն էլ՝ մեքենաների հարցում:

Սահմանից էն կողմ լիքը դահիճ ունենք. մեր գլխին գոնե մեր մեջ ու մեր ձեռքով դահիճներ եկեք չբերենք...

արժեքներ, մոտեցում, մենք, դատարկ մտքեր

Previous post Next post
Up