...Ես է՛ն երկինքն ու երկիրը էդպես էլ չդարձա…

Mar 27, 2018 23:46


Էս գործը մի շաբաթ է ամեեեեեն օր լսում եմ, պատճենում հղումը, բացում ՖԲ մեսսինջերը, տեղադրում…

...ու չեմ ուղարկում…

Ռենո Դելորմի «Երկնքից երևացող երկիրը» շարքի սաունդթրեքն է՝ Արման Ամարի հանճարեղագույն երաժշտությունը...

image Click to view



Ամեն անգամ լսելիս մտածում եմ կորցրած ու չգտածի մասին, բաց թողածի ու չբռնածի...

Էն տաքի, որ ջերմացնում էր, ու էն սառույցի, որ այրում է... չափազանց թանկի՝ բաց թողնելու, ու չափազանց անէականի՝ փշրելու համար...

Մտածում եմ իմ երկնքի մասին, որ երբեք երկնագույն չի եղել, ու երկրի, որի վրա ասֆալտ է փռվում՝ հողեգույնը դարձնելով գորշ ու անշունչ մասսա...

...ապրածի/ս/դ պես:

...երբ մեկի երկրորդը լինելու «ամոթը» «ամոթալի» է դարձնում ուրիշին՝ քո՛ երկրորդը լինել… Անհասցե… անպատասխան…ու՝ արատավոր /ան/պատասխանատու շրջան՝ չ՛երկնագույն երկնքի ու հողազուրկ երկրի պես...

...ամեն երկինք չէ, որից երկիրն է երևում, ու ամեն երկիր չէ, որ երկնքից երևալու է արժանացել…

...Ես է՛ն երկինքն ու երկիրը էդպես էլ չդարձա…  

կիսակյանք, զգացած, ապրած

Previous post Next post
Up