Կյանքը ցույց կտա... աբդեյթներով...

Oct 14, 2017 21:06


Ճի՜շտ որոշում... Սխա՛լ որոշում...
Ճիշտ-սխալ, էլի ճիշտ, հետո նույնը՝ սխալ, կամ հակառակը...
Հիմքում՝ որոշում:
Ուրեմն՝ չեմ կարող պնդել՝ կյանքում ո՛ր տիպի որոշումներից եմ ավելի շատ ընդունել՝ ճի՞շտ, թե՞ սխալ...
Կարող եմ միայն հետևանքները գնահատել, էն էլ՝ բացառապես է՛ս օրվա,  էսօրվա՛,  է՛ս պահի կտրվածքով, ոչ թե՝ 1 ժամ հետոյի, վաղվա, մյուս շաբաթվա ...
Մի ճակատագրական հանդիպումից ուղիղ 10 տարի է անցել, ամբողջ 10 տարի:
Էս 10 տարվա ընթացքում առնվազն 10 անգամ մտածել եմ՝ «մի բան լիներ՝ չգնայի, չստացվեր էդ հանդիպումը ու պրծնեի»... Ու դրա տասնապատիկն էլ՝ «Շնորհակալ եմ է՛դ օրվան ու հանդիպմանը՝ էսօրվա ունեցածիս համար՝ փորձից մինչև արսենագույն երջանկություն»...
Ու հիմա մտածում եմ՝ ճի՞շտ, սխա՞լ, նույնիսկ՝ որոշո՞ւմ...
Կյանքը ցույց կտա... աբդեյթներով...

անցած-գնացած, զգացած, ազատություն, ես, անձնական, ապրած, դատարկ մտքեր

Previous post Next post
Up