Jul 18, 2017 03:32
Սիրել՝ նշանակում է տալ:
Զգալ, ապրել, թրթռալ... ու տալ: Զգացածդ, ապրածդ, թրթռածդ... Նաև ապագայի՝ զգալիքդ ու ապրելիքդ...
Տալ...
...առանց դիմացը որևէ բան ակնկալելու:
Մի շատ խելոք նշանային մարդ վերջերս ասում էր, որ սիրելը խորը գիտակցումն է այն բանի, որ բոլոր մարդ արարածները, ողջ բնությունն ու Աստված մի ամբողջ միասնություն են: Ու որ չսիրել՝ նշանակում է չսիրել ինքդ քեզ:
Ես չգիտեմ՝ սիրում եմ ինձ, թե ոչ... Չ՛սիրելու գոնե ունա՞կ եմ...
Ու ես էգոիստ եմ երևի, քանի որ ակնկալում եմ սրտիս շաաաատ խորքում, համարյա թաքցրած՝ անգամ ինձանից, սեր՝ իմ սիրո դիմաց... կամ՝ համար...
...առևտո՞ւր...
հը-ը...
«Սիրել՝ նշանակում է տալ... ա՛նշահախնդիր... ա՛նակնալիք...»...
Կրկնում եմ, որ չմոռանամ, ինչպես կրկնում էի Լույսի բեկման կամ Օմի օրենքները դպրոցական տարիներին...
Ա-նի-մաստ... Ապարդյո՛ւն... Միայն՝ բառակույտ... Չ՝ապրած:
Իմ բաժին, իմ իմացած, իմ ապրած ֆիզիկան իմ պատկերացրած սիրո պես է...
...«Մարմինները փոխազդում են միմյանց հետ մոդուլով հավասար և հակադարձ ուղղված ուժերով: F=-F» ...
էստեղ ուժերը միայն զույգերով են առաջանում, էստեղ «ինքնուրույն» առաջ եկած ուժն առանց փոխգործակցության, առանց «հետհարման» ուղղակի անհնար է...
...Ու ես մոդուլիս մեջ սեր եմ ուզում դնել...
...Բայց... Սիրել՝ նշանակում է տալ... առանց դիմացը որևէ բան ակնկալելու:
apasionade,
զգացած,
սեր,
խանդի զառանցանք,
անձնական,
ապրած,
դատարկ մտքեր