Երեկն ու վաղը. 2016/2017

Jan 04, 2017 21:03


2016թ-իս մասին

2016թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը

Հետաքրքիր է, բայց նախորդ տարվա պես էդ պահերը շատ են, չնայած՝ բոլորը թվարկելու մեծագույն ցանկություն հաստատ չկա՝ Արսենի ավարտական հանդեսից մինչև իմ Թբիլիսի…

2016թ. սիրածս գրքերը

Սիրածս… չէ.. Ուղղակի հետաքրքրած՝ «Записки провинциального патологоанатома», Գեորգի Յուրյև

2016թ. սիրածս ֆիլմերը

Գիտեմ, որ շատերն ինձ չեն հասկանա, բայց՝ «Երկրաշարժ»...

2016թ. սիրածս հոդվածները

Սիրվա՞ծ...Չգիտեմ: Սխալ բառ է: Ազդու… Ազդած… Ապրիլյան պատերազմի մասին բոլոր նյութերը ագահաբար կուլ էինք/էի տալիս: Ֆոտոռեպորտաժներն էին ցնցող՝ Թալիշից, առհասարակ Արցախից… էն հայտնի լուսանկարը՝ զինված հոգևոր սպասավորների: Ու՝ մի լուսանկար էլ Խորենացի փողոցից՝ խոտերին քնած ոստիկանների:

2016թ. սիրածս համերգները

Ես էս տարի համերգ լսե՞լ եմ: Մմմ, չեմ հիշում: Չնայած… Մեծագույն հաճույքով հետևել եմ համերգատիպ մի քանի հաղորդում-շոուների:

Աաաաա, չէ, հիշեցի: Մայիսի 9, տիկնիկային թատրոն, «Շնորհակալ ենք, հայ զինվոր: Մենք քեզ հետ ենք» խորագրով...

2016թ. սիրածս երգերը/կատարողները

André Rieu - And The Waltz Goes On (composed by: Anthony Hopkins)

Վահե Քոչար

Թոռնիկե Քվիտատիանի/Վլադի Բլայբերգ «Помолимся за родителей»

Ռուդոլֆ Ղևոնդյան, «Եռաբլուր»

Севак Ханагян - բացարձակ հայտնություն նախորդ՝ չհաջողված պրոյեկտներից հետո:

Ария, «Штиль»,

2016թ. սիրածս հեռուստահաղորդումները

Ծիծաղելի է, բայց… ուկրաինական X factor

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2016թ-ին

Մտքովս առաջինն անցավ՝ ինձանով… Հետո ծիծաղեցի՝ իբր ի՜նչ մի հպարտանալու բան կար… Բայց քանի որ այլ առիթ ու հերոս չգտա, թողնենք մտքովս առաջինն անցած բառը: Եսակենտրոնացած )))

Ինչի՞ համար եմ ինձ ներում

Ինչ-որ թուլությունների, որ չէին կարող չլինել… Քիչ-միչ լաց լինելուս, որովհետև հա՛՝ ես պապայիս կարոտում եմ ու կարիքը շատ եմ զգում:

Ո՞րն է 2015 և 2016թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը

2016-ին ես անհամեմատ երջանիկ էի… ու դեռ կլինեմ :)

Բավականաչափ զվարճացե՞լ եմ

Բավականաչափ…

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»

Ինչին որ ասել եմ… Չեմ զղջում, միայն ուրախ եմ:

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»

Նույնը

2017թ-ի մասին

Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում

Էն փաստը, որ ես սպասում եմ 2017-ին ապրելիք ամեն մի օրվաս,,,

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել

Ասում են` ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պատմիր պլաններիդ մասին

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2017-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին

Էհ, էն, ինչ որ ուզում եմ ու ինչից կուրախանամ, ինձ չի սպառնում :)

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ

Ես ոչնչից չեմ վախենում: Էն, ինչը վախենալու է, արդեն կես տարի է՝ կա ու դեռ 11.5 տարի լինելու է:

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր

Մի տեսակ… միայն դեկորացիայի փոփոխության տեսանկյունից:

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել

Չէի ուզենա պարտադրված որևէ բան անել, չէի ուզենա անել էնպիսի բան, որի մասին չկարողանայի բարձրաձայն ճչալ :)

զապաս զահլա, տեսած, զգացած, Նոր տարի, ես, ապրած, դատարկ մտքեր

Previous post Next post
Up