Որոշ լրատվական կայքեր ներկայացնում են իրենց ամենաշատ ընթերցված նյութերի թոփը: Ու ամեն անգամ՝ էդ վերնագրերը կարդալիս խելագարվում եմ՝ կամ բռնաբարություն է, կամ սպանություն, կամ ծեծ, կամ էլի նման մի այլանդակոտ բան... Ու խելագարվում եմ էն մտքից, որ թե լրատվականներ, թե ընթերցողը խղճուկ կեղտոտ վերնագրի ետեւից են գնում՝ մի կողմ թողնելով բովանդակային ԼՈՒՐ-ը, որ ըստ էության պիտի լրատվականի մեխը լինի...
Էսօր զարմացա...
Հա, ընդունում եմ՝ էլի առանց մահի «յոլա չենք գնում», բայց, փաստորեն մարդկանց իսկապես հետաքրքիր է տիկին Ֆլորան, ուրեմն՝ գոնե գիտեն, գնահատում են, տխրում...
Երեւի...
Թե՞ ինձ անիմաստ հույս եմ տալիս...