* * *

Nov 12, 2010 02:37


Հոգնել եմ լռելուց…
Ես՝ շատախոսս, հոգնել եմ հազարավոր արտաբերած բառերի արանքում լռելուց...
Հոգնել եմ գունավորից, որ անգույն է, լռությունից, որ ճնշող աղմուկի է նման ու աղմուկից, որ մեռելային լռություն է հիշեցնում...
* * *
Ես տխուր չեմ… Ոչ էլ դեպրեսսիվ…
Ես ուղղակի ԵՍ եմ՝ հիմա, երեկ ու վաղը: Միայն ես դա գիտեմ:
Մնացածի համար՝ գայանե… Մեկը հազարավոր գայանե-ներից, որ ծնվում են, կնքվում, նոր կյանք տալիս ու մի օր մեռնում: Ու բոլորը նրանց ճանաչում են շրջապատում, նույնիսկ էն գայանեին, որ մնացածի համար ես եմ…
Իսկ ես ԵՍ եմ: Ու ինձ ոչ ոք չի ճանաչում: Ո՛չ մի գույնով, ո՛չ մի ելեւէջով…
Չէ՛, տխուր չեմ… Էն եմ, ինչ կամ…
* * *
Համ էլ՝ բա-րեւ, հոգնե՞լ եմ չէ՜ լռելուց…

ես, դատարկ մտքեր

Previous post Next post
Up