Արուսը

Mar 09, 2016 10:57

Արուսը Հրազդանի գյուղերից մեկում պապիս քրոջ տուն հարս էր եկել:Ես էդ ժամանակ սեղանների տակ էի ման գալիս:
Երբ մեծացա, սկսեցի զարմանալ էն բանի վրա, որ Արուսը գյուղի գործերը վերջացնում էր, բոլոր 7 երեխաներին քնացնում ու ահավոր հոգնած , էդպես շորերով պառկում ու քնում էր վառարանի կողքի թախտի վրա, շուրջ բոլորը թափած, թափռտած՝ ահավոր փնթի էր:
Մի անգամ սկեսուրը հարևանուհու հետ հաց թխելիս համ գնդում էին խմորը համ զրուցում :Հարևանուհին ասում ա.
- Զարմանում եմ, ոնց կարելի ա շորերով քնել, շորերով վեր կենալ ու դա՝ կլոր տարին:Բա սա երեխեքին ո՞նց ա բերել:
Սկեսուրը խորամանկ ժպիտով վրա բերեց.
- էդ էն օրերն ա եղել, երբ շորերով քնել ա ու առանց շոր վեր կացել ))))
Էսօր երբ չորացրած ռեհանն էի փնտրում, թե ուր եմ դրել, հանկարծ հիշեցի Արուսին,:
Արուսն ասում էր.
- Էս ռեհան բայց ինչ լավ խոտ ա, համ համով ա համ էլ ամռանը բորշի ու սոՎուսի մեջի ճանճերը չեն երևում...)))))
Ամբողջ կյանքում Արուսը սկեսուրին մամա չասեց, բայց մի թթու խոսք էլ երբեք չլսեցինք իրենից:
Երբ օր ծերության հիվանդացավ, իր մեծ գերդաստանը թոռներով, ծոռներով, հարսներով ( հարսները ահավոր մաքրասեր էին ) աչքի լույսի պես խնամեցին Արուսին շողշողան անկողինների մեջ ու առոք-փառոք հողին հանձնեցին:
Ասեմ իմանաք,Արուսին իր ամուսինը շատ էր սիրում, ուղղակի պաշտում էր:


եղելություն, պատմվածք

Previous post Next post
Up