Շատ օգնած կլինեք, եթե տարածեք:

Oct 31, 2014 14:07

Էրիկ Վանաձորցուն շատ քիչ բան է մնացել ,որ ավարտենք բուժումը:
-Մենք բոլորս միասին կարողացանք կազմակերպել ընտանիքի թռիչքը Մոսկվա,
- կարողացանք կազմակերպել սնունդի ու մնալու տեղի հարցերը
- 6 000 դոլար արժողությամբ վիրահատությունը
- 18 000 դոլար արժողությամբ քիմիոթերապիաները ու 13 000 դոլար արժողությամբ ճառագայթի գումարն էլ վճարում է Կոնստանտին Խաբենսկու ֆոնդը:
- Կարողացել ենք վճարել բոլոր անալիզների ու սոնոգրաֆիաների գումարները:
- Կարողացել ենք բոլոր հարկավոր դեղերը գնել:
- էրիկի հոր համար աշխատանք ենք գտել Մոսկվայում:

Ճանապարհի դժվարին ու կարևոր մասը անցել ենք բոլորս միասին ու ունենք դրական արդյունք` վերջին հետազոտության ժամանակ Էրիկի մոտ քաղցկեղի բջիջներ չեն հայտնաբերվել !!!!!!!

Ինչ է սպասվում առաջիկայում: Ընդհանուր դեռ 8-9 ամիս կմնան Մոսկվայում: 1,5 ամիս կտևի ճառագայթի ընդունումը ,դրանից հետո պիտի ստանա քիմիոթերապիայի 4 կուրս 1,5 ամիս ընդմիջումով:
Մեզ հարկավոր է ճարել էդ քիմիոթերապիայի գումարը, սննդի, դեղերի, անալիզների ու տան վարձի գումարը: Տան վարձը 20 000 ռուսական ռուբլի արժե: Քիմիոթերապիայի գումարը հիվանդանոցը դեռ չի հայտնել, բայց վատ չի լինի, որ նախորոք սկսենք հավաքել, որովհետև որպես օրենք բավականին թանկ է միշտ լինում:
Բերեք չվախենանք հավաքվելիք մեծ գումարից: Ամենաքիչ փոխանցումն էլ օգուտ կտա Էրիկ Վանաձորցուն:
Եթե չզլանաք ու տարածեք, էլի շատ մեծ օգուտ կլինի:

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն Ռոստովի հայ երիտասարդներին և Օգնենք Հայ Մանուկներին (Let’s help the Armenian children)" կազմակերպությանը օրերս Էրիկի համար կազմակերպված համերգի համար :Ողջ հասույթը ուղարկել են էրիկի հայրիկին: (4 фото)










https://www.facebook.com/ognutyan.kamurj/posts/1535131013398640

"Կամուրջ" բարեգործական հիմնադրամ, Էրիկ, օգնել է պետք

Previous post Next post
Up