Ծխախոտի օգտագործման մասին ՀՀ օրենքը չի գործում:Մեջը փող չկա?
Աշխատանքիս վայրում էնքան են ծխում,որ օրվա վերջում բոլորս ծխից ու մրից սևացած տուն ենք գնում:Հիմնականում ջահել տղաներ են կողքներիս:Ոչ մի խոսք չեն հասկանում;Ոչ պահանջելով ա լինում,ոչ խնդրելով....
Անկեղծ ասեմ,շատ զարմացած եմ,թե էսքան անդաստիարակ մասսա որտեղից հայտնվեց հանկարծ:Չգիտեն հարգանքն ինչ բան է:Չգիտեն մարդկանց մեջ իրենց պահելու ձևը....
Ծեր կնոջ ձեռքից ոչ ոք պայուսակը չի վերցնի,չի օգնի...Տրանսպորտում չեն ջոկում,որ կարելի է հարգել ,տեղ տալ:
Մի տեսակ ամաչում են կիրթ երևալուց,բարի լինելուց....
Հա,ծխելու մասին էի ուզում ասել:Ուրեմն օրենքը չի գործում:
Հեսա ցուրտ լինի,բոլոր հաստատությունները դռները կփակեն ու հայ տղերքի մտքով անգամ չի անցնի,որ վնասում են իր կողքի մարդուն;Գուցե շատ են վնասում:Մեկը աստմա ունի,մեկը ալերգիա...Մեկը ուղղակի չի սիրում էդ հոտը...
Իսկ օրենքը գրողները գոնե իրենք իրենց տանջանքը հարգեն ու հետևեն,որ գործի ամեն տեղ ու ամենուր:
Հիմա կոնկրետ հարց;Եթե ես չեմ ուզում շնչել ուրիշի ծխած ծուխը,ինչ կարող եմ անել հայաստանի պայմաններում?Դուրս գամ աշխատանքից?Թե էլի տարբերակ կա:Ռեալ տարբերակ եմ ուզում,որ առանց նյարդեր փչացնելու արդյունք լինի:
Ծխախոտի օգտագործման մասին ՀՀ օրենքը կոշտ սահմանափակումներ չունիcivilnet.amԲաց տարածքներում ծխելն արգելող ՀՀ օրենք չկա