Sep 30, 2012 21:48
Երեկ մի շատ հաճելի տիկնոջ 60 ամյակն էր:Մեղմ,միամիտ,նվիրված...Շատ գեղեցիկ,շատ լոռեցի մի կին:
Իր և ամուսնու կենացն էր,ինքն էլ հուզված ոտքի կանգնեց,որ պատասխան կենաց ասի:
-Մենք երջանիկ զույգ ենք:Իրոք:Եթե ես նորից ծնվեի,էլի քեզ հետ կուզեի ամուսնանալ:Դու համ լավ ամուսին ես,համ լավ ընկեր,համ լավ հայր....Դու իմ ընտանիքի գլուխն ես:
Ամուսինը,ինչպես հաճախ լինում է կենացների ժամանակ,շեղվել էր ու կողքի նստածին ինչ որ բան էր ասում:էս կինը,տեսնելով որ չի լսում իրեն,որոշեց մեղմորեն սաստի:
-Ասում եմ դու իմ ընտանիքի գլուխն ես.....Քո մասին եմ խոսում, ա'յ ընտանիքիս գլուխ, ինչի չես լսում ինձ?
Մեկ էլ էն տեսնեմ,որ սեղանակիցները պառկել են սեղանին մի մասն էլ սեղանի տակ են....Քրքջում են,չեն կարողանում լրջանալ;Բոլորս ծիաղում ենք,արտասվելու աստիճան:Շատ ուշ կարողացանք հանդարտվել:
Ինչևէ:Եկանք տուն,առավոտյան զանգում է ինձ ու հարցնում
-Մեր մեջ ասած չհասկացա թե ինչի վրա էիք ծիծաղում:Ուղակի մանթրաժից միացա ձեզ:
Ասում եմ,ես էլ չգիտեմ թե ինչի վրա էին ծիծաղում:Ես էլ անկախ ինձանից միացա:
Հիմա Արմենին հարցնեմ:
Արմենին արթնացնում եմ ու հարցնում:Հարցս դեռ չլսած`սկսում էքրքջալ ,չի կարողանում հանդարտվել:ՃՃՃ
Այ էսպիսի լոռվա անեկդոտ:
մենք,
ես