Իմ կարճ խելքով ոնց կարող է վարչապետը կապ չունենա:Կապ չունենալը անկապն է?

Sep 28, 2012 09:50

Վարչապետն ասում է,որ ինքը ոչ մի կապ չունի էն բանի հետ,որ տարիներ շարունակ  Հայաստան է ներմուծվել կասկածելի որակի գոմեշի միս:Էտ ես կարող եմ հայտարարել,որ կապ չունեմ....շատ ամոթ է,որ վարչապետը կապ չունի,թե երկրում ինչ է կատարվում:
Տարիներ շարունակ  ժողովուրդը կերել է գոմեշի մսից կոտլետ,քյաբաբ,ու գնել բրիկետներ:Ոչ մի տեղ չի գրվել,որ դա գոմեշի միս է: ( Read more... )

ում ենք գլուխներս պահ տվել

Leave a comment

Comments 37

iza1976 September 28 2012, 06:04:36 UTC
Ուշադիր չես կարդացել երևի: Ինքը հայտարարել ա , որ հարազատա-բարեկամական կապ չունի ներկրողի հետ:)

Reply

blue_a_bear September 28 2012, 06:10:45 UTC
ինքը մենակ իրա 8 տոկոսի տերն է ՃՃ

Reply

ինքը մենակ իրա 8 տոկոսի տերն է ՃՃ anushanahit September 28 2012, 06:27:23 UTC
Դէ դա արդեն ուրիշ հարց:Ուրեմն անկապ չի էտքան էլ:

Reply

anushanahit September 28 2012, 06:26:17 UTC
Բել ջան,հեռուստացույցով լսեցի մի քիչ առաջ:Հարազատ բարեկամ կապ չունեն ասաց ու ավելացրեց,էնպես որ ես էս ամենի հետ ոչ մի կապ չունեմ...

Reply


candleight September 28 2012, 07:54:10 UTC
Եթե վարչապետը դրանից տեղյակ չի, ուրեմն իր տեղում չի, իսկ եթե տեղյակ է՝
ուրեմն դատ է հասնում:

Reply

koreolan September 28 2012, 08:55:07 UTC
Իսկ էլ ի՞նչ ներկրվող ապրանքից վարչապետը պիտի անձամբ տեղյակ լինի։

Reply

candleight September 28 2012, 09:07:04 UTC
Բոլոր ապրանքներից, ու ամեն ինչից:

Reply

o_O koreolan September 28 2012, 09:46:42 UTC
Հարգելիս, Դուք գոնե պատկերացնու՞մ եք թե ինչ ծավալի ինֆորմացիա եք պահանջում, որ մարդ օրական ստանա ու հիշի։

Reply


koreolan September 28 2012, 08:54:23 UTC
Վարչապետի ֆունկցիան չի, իհարկե, ամեն ներկրված ապրանքի որակը ստուգելը։ Դրա համար պետական այլ կառույցներ կան։ Այ վարչապետին ֆունկցիան դրանցից հաշիվ պահանջելն ա։

Reply

anushanahit September 28 2012, 18:35:00 UTC
Էն մարդը,որ ասում ա ,որ ինքը կապ չունի,հազիվ հաշիվ պահանջի:Նորից եմ ասում:Թթվասերի փոխարեն որ իմ երեխան եսիմ ինչ զիբիլ ա կերել վտանգավոր հավելուկներով,մեղավորը բանտում ա?Իրա ֆիրմային արգելել են մթերք արտադրել:իհարկե ոչ:Նույն թթվասերն է` ներևի շերտը ջուր....Իսկ ջուրը դա էն բանի գրավականն է,որ մենք էսօր էլ թթվասեր չենք ուտում:Էլի որ իրա ձեռքով չի պատրաստում թթվասերը:Բայց պարտավոր ա տեղյակ լինի:

Reply


khlurd September 28 2012, 11:31:07 UTC
ՃՃ
խնդալու է, երբ վարչապետը էնքան է «քցող», որ փոխանակ ասի` կպարզեմ, ասում է` կապ չունեմ Ճ

Reply

candleight September 28 2012, 14:36:34 UTC
Խնդալու չի, լացելու է...

Reply

khlurd September 28 2012, 14:37:58 UTC
սուս, մեկումեջ լացելը խնդալ կգրեմ, որ չասեն` անընդհատ նույն բանն ես գրում ...

Reply

candleight September 28 2012, 14:40:17 UTC
Էհ, թող ասեն - բա դա քեզ պե՞տք ա Ճ

Reply


noni_no September 28 2012, 15:01:42 UTC
բանակին են կերակրել, ամենազզվելին էդ ա

Reply

բանակին են կերակրել, ամենազզվելին էդ ա anushanahit September 28 2012, 18:42:08 UTC
Գուցե մանկապարտեզներին էլ...Ես չեմ կարծում որ գոմեշի միսը էտքան վտանգավոր ա կյանքի համար:Բայց եթե էժանագին գոմեշ ես ներկրում,ապա վերնագիրը էտպես էլ դիր:Ու գերշահում մի ստացիր ժողովրդի հաշվին:

Reply

noni_no September 30 2012, 21:21:52 UTC
Yes 1996-in em tsarayel, eli ed gomeshi msi briketnern ein, vor shan@ talis einq, cher utum. Himikva varchapet@ dra het kap uni?

Reply

Himikva varchapet@ dra het kap uni? anushanahit October 1 2012, 03:51:49 UTC
Լուրջ ես հարցնեւմ?
Սովորեցնեմ:էն ժամանակվա վարչապետը պատասխանատու էր էն ժամանակվա համար,էսօրվանն էլ էսօրվա համար ա պատասխանատու:Բա էլ ով,եթե ոչ երկրի ղեկավարները....

Reply


Leave a comment

Up