20 տարի առաջ էր:Էլեկտրոն գործարանում էի աշխատում:
Մի մթագնած մութ ,ամպրոպային օր էր:Երկինքև ուղղակի ճայթում էր:Պոպոքի չափ կարկուտ ու տեղատարափ անձրև էր գալիս:Անգամ ընդմիջմանը վախեցանք դուրս գալ;
Էս խելագառ ու գիժ եղանակին մի երկու բանվոր մնացել էին դրսում ու վազքով գալիս են դեպի գործարան:Գործարան չհասած,աղբանոցի մոտով անցնելիս մի կասկածելի բան են տեսնում քուռչ ու փալասի մեջ փաթաթած:
Կռանում են ` ինչ տեսնեն...մի նորածին բալիկ:
Վերցնում են ու հետները բերում;Տանում են պրոֆկոմի կաբինետ;Պրոֆկոմը զանգում է ոստիկանություն ,գալիս տանում են երեխուն ծննդատուն:Մի քանի օրից երեխուն որդեգրում են երեխա չունեցող մի զույգ:
Մի քանի ժամից գործարանի լվացքատանը մի կին հանկարծ սկսում է արյունահոսել:Սրան էլ շտապ օգնության մեքենայով տանում են հիվանդանոց:Պարզվում է երեխայի մայրն է:Իննը ամիս կողք -կողքի աշխատել են ընկերուհիների հետ ու ոչ մեկը չի հասկացել որ էս կինը հղի է:Ոնց ա դա հնարավոր,չգիտեմ,բայց փաստ է:Երբ ցավերը սկսել են,գնում է մի հեռու անկյուն,ոտքի վրա ունենում էրեխուն,փաթաթում ինչ ձեռքն է ընկնում ու տանում գցում աղբանոցը:
Հետո գալիս աշխատանքի վայրը,որ շարունակի աշխատանքը:Բայց օրվա վերջում ուշաթափվում է:
Էսօր խանութում մի քանի ջահել տղաներ զրուցում էին,կատակում:Ընկերուհիներիցս մեկը,ում հետ նախկինում նույն գործարանում էինք աշխատել,մոտեցավ թե` էն բոյով սևուկ տղեն գիտես ով է?Մեր գործարանում անձրևի տակ,աղբանոցում գտած երեխան է:Ասեց,որ մի հրաշալի ,իրար բռնած ընտանիք են;Հայրը,մայրը ու ինքը:Կիրթ,դաստիարակված,հոր ու մոր նկատմամբ շատ ուշադիր ու լավ տղա էէ դարձել:
Գուցե լավն էլ էտ էր....Թէ չէ կմեծանար անբարո մոր հետ ու չգիտես թե ինչ կդառնար.....