Որ շատ հաց ու պանիր ուտի.....

Oct 29, 2010 22:06

Տղուս ուզում եմ սովորեցնել պանիր ուտելը ու միշտ ասում եմ, հաց ու պանիր որ ուտես, կուժեղանաս:
Էսօր ասում ա, մամ, Ռուսաստանը ամենաուժեղն ա? Ասում եմ, հա, բալես, ուժեղ ա:
-Ամերիկան էլ?
-Հա, ուժեղ ա:
-Իրանցից հետո ամենաուժեղը Հայաստանն ա, չէ?
Ու նայում ա դեմքիս....Չեմ հասցնում ասել, "հա"..-ջոկում ա, որ ինչ որ բան էն չի ասել ու շարունակում ա
-Դե....որ շատ հաց ու պանիր ուտի էլի..., էտ վախտ, չէ?....

խեղճություն, Հայրենիք, մենք

Previous post Next post
Up