Երևի արդեն ջահերով երթի բոլոր մասնակիցները տուն են հասել`մեկը հոգնած, մեկը ոգևորված, մյուսի դեմքի դրոշը գրեթե մաքրված...
Ես կարող եմ պատմել իմ ապրածի մասին. անցած տարի առաջին անգամ էի մասնակցում ու մենակ էի գնացել, դե ծանոթ մարդկանց հետ, բայց ամեն դեպքում` իմ մտերիմները չէին: Դեռ Մատենադարանի մոտ ոտքերս լրիվ ջուր էին լցվել, արդեն մրսում էի, անձրևն անընդհատ հանգցնում էր ջահս:
Այս տարի լիովին այլ կերպ էր. ինձ հետ եկան իմ մտերիմ ընկերներն ու հարազատները, այտիս դրոշ նկարեցինք, մոմս շշի մեջ էր դրած ու մինչև վերջ առանց հանգցնելու տարա ինձ հետ, դե ոտքերս չոր էին, ես բնականաբար չէի մրսում, հանդիպեցի շաաաաատ ծանոթ մարդկանց (այս տարի ծանոթներիս ու ընկերներիս շրջանակը շատ է մեծացել), ամբողջ ճանապարհին միայն <<Բարևներ>>, <<Ոնցեսներ>>, դե պաչիկներ էլ... Կարծես այս տարի պիտի ավելի բավարարված լինեի. ոչ մի դժվարություն չեմ ապրել, բայց հակառակը, կարծես մի բան կիսատ է, հոգևոր բավարավածություն չզգացի, մտածում եմ ինչ արեցի որ. մի քիչ քայլեցի էլի: Երևի պետք է մի քիչ դժվարությամբ հասնել Ծիծեռնակաբերդ, որ հոգիդ հանգստանա. ինչպես ուխտավայր գնալիս, այնպես էլ այնտեղ, պետք է դժվարություն ապրելով հասնես...
Ուզում եմ վաղն անձրև գա...