Ֆրեյդն ասել է, <<Ներելը <<Ոչ>> բառի հետ հաշտվելն է>>:

Sep 02, 2011 14:49

         
Գրեթե բոլորս էլ վիրավորվել ենք  ընկորոջ, ծանոթի կամ որևէ բարեկամի պահվացքից ու  վիրավորանքի ցավը ամուր պահում ենք մեր հոգու մեջ: Այնքան ամուր ենք պահում, որ երբեմն ինքներս մեզնից ամաչում ենք, երբ պահի տակ մոռանում դա: Այստեղից հետևություն, որ բոլորն են ունակ ներելու, եթե միայն ցանկությունը լինի:
          Օրեր են լինում, որ ինձ թվում է ես ներել եմ, բայց մնում է տեսնել  <<ցավեցնողին>>, և պարզվում է, որ անհաջողակ փորձ է եղել: Բնավ դա չի նշանակում, որ անհնարին է ներել: Ներելու ունակությունը մեր ու մեր կյանքի մեջ մտցնելը երկար և աննկատ գործընթաց է: Չի պատահել արդյոք, երբ պատահական տեսնում ես մեկին, ով քեզ ժամանակին ուժեղ վիրավորել է, և ակամայից ժպտում ես, միգուցե նաև բարևում ու այլևս ցանկություն չես ունենաում ոչ քննարկելու, ոչ էլ անցյալը տնտղելու: Մոռացվում, անցնում-գնում է: Ինքդ սկսում ես զարմանալ, թե ինչպիսի մեծ հոգևոր առաջընթաց է տեղի ունեցել քո մեջ իսկ դու նույնիսկ չես էլ նկատել:  Միշտ մտածել էիր <<հենց տեսնեմ գլուխը վրայից պոկելու եմ>> կամ << հենց տեսնեմ, ինչ մտածում եմ տալու եմ ճակատին>>, բայց արի ու տես, որ հեչ պետքդ էլ չի:
Ոչ ատելության, ոչ էլ վիրավորանքի զգացողություն….
                Վստահ եմ՝ բոլորն էլ նման դրվագներ ունեցել են կյանքում, ավա՜ղ չեն կենտրոնացել, որ ներել են, մոռացել:
Մեղադրում ենք նրանց, ովքեր անգութ են վարվել, ովքեր չեն հասկացել, ովքեր արհամարել են, ովքեր իրենց հերթին մեղադրել են, ցավեցրել, ստորացրել, ոտնահարել……Իսկ ով մեզանից այդպես ուրիշի հետ չի վարվել? Արարքը նույն է, որակավորումն է այլ…
            Եթե չենք կարողանում ներել դիմացինին, ուրեմն ինչ-որ բան մեզ չենք ներել ժամանակին: Հանգիստ խիղճը հանգիստ կտողնի մտքերը:
Ես չեմ ներում այն մարդուն, ով տառապել է՝ մոռանալով, որ նույնի միջով ինքս եմ անցել: Ես չեմ ներում այն մարդուն, ով հաջողակ է կյանքում, որովհետև խանդում եմ: Ես չեմ ներում անտակտությունը, իսկ ամենամեծ անտակտը ինքս եմ: Ես չեմ ներում իմ ղեկավարին, որովհետև հիմնականում մոռանում եմ այն փաստը, որ եթե նա ղեկավար է, ուրեմն արժանացել է ղեկավար լինելուն: Արդյոք արդար եմ ինքս իմ հանդեպ?

#let go

Previous post Next post
Up