(no subject)

Dec 24, 2011 22:51

khlurd-ը բնության երևույթների մասին էր արտահայտվել՝ իր ընկալումները։

Փորձեմ ես էլ բնութագրել իմ եղանակները.

Անձրևն իմ համար մի լուսավոր ու մաքուր ընթացք է, ոնց որ ես անկաշկանդ հոսեմ։ Ու ինչքան վարար, այնքան ես ավելի ազատ եմ ներքուստ (Մանկությանս տարիներին անձրևի ժամանակ ինձ դուրս էի գցում տանից՝ անձրևի տակ վազվզելու)

Անասելի շատ եմ սիրում ամպրոպը, ասես՝ սրտիցս ու հոգուցս ճիչ լինի։ Պարզապես հրճվանք)) (Միշտ Տյուտչևի բանաստեղծության առաջին քառատողն ասում եմ ամպրոպի ժամանակ)

Կայծակը՝ մմմմ... ես գունավոր կայծակներ եմ տեսել ու մինչև հիմա աչքերիս առաջ են դրանք))

Կարկուտի մասին չեմ մտածել երբևէ։ Բայց ասեմ՝ կարծես երկնքի խաղը լինի քո հետ...

Ձյունը՝ սիրում եմ առատ ձյունը հատկապես երեկոյան փողոցային լապտերների կիսանարնջագույն լույսերի տակ։

Քամի՝ երբեմն ես էլ եմ ինձ քամի զգում. երբեմն՝ մեղմ ու տաքուկ, երբեմն՝ սրընթաց, երբեմն էլ՝ զովացնող։

Իսկ Արևը՝ ամեն ինչ է՝ նույնիսկ եթե միայն լույս է տալիս անգամ առանց տաքացնելու, միևնույնն է... 

տրամադրություն, եղանակներ

Previous post Next post
Up