Վերջին օրերին ընթերցածս 5 հիշվող գրառումները

Jul 08, 2015 12:56



"զարթնիր լաոյի" թեման դեռ մի 20-25 տարի առաջ էի վերլուծել ու ծավալուն հոդվածով ներկայացրել:
Հասուն տղամարդը փոխանակ ինքը պայքարելու, օրորոցի մոտ թախանաձագին խնդրում է որ կաթնակերը զարթնի ու իր հարցերը լուծի:
Սա է եղել գենոցիդված հայը ու սա է նաև հիմա,, 100 տարի անց բաղրամյանն իբր խրոխտ փակող երկրի տերը, որը հույսը դրել է "ժողովրդի" վրա:
Շատ ներող, իսկ դու ուր ես՞: Եկել էիր մարդակերների դեմը պարելու ու հույսդ էր, որ դրանից զինաթափվելու են ու իրենց միլիոնը քեզ են տալու՞:
Էս ինչ վիճակ է, տղամարդ ասածն էլ էսքան ցածրանա՞:
Բա մտածեիր, որ թևերդ ոլորելու են ու լցնեն մեքենաները: Մտածեիր, որ կյանքի պայքար է, որում դու ոչինչ ես, եթե ունակ չես ինքդ դիմադրելու:
Խնդրում եմ տարածել այս կադրերը հենց քննարկման համար: Էս աբսուրդին կարող է վերջ տրվել միայն ամենածանր ճշմարտությունը մեր դեմքին շպրտելով:
Հերիք եղավ, երկիրն արդեն վերանում է լալկանության ու տղամարդկայինի չգիտակցման պատճառով:
https://www.youtube.com/watch?v=8ovKWGGpVWo
© Արա Հարությունյան

հարգելի դրսում ապրողներ
ոչ ոք ձեզ չի մեղադրում, որ դրսում եք
բայց մի փնտրեք, թե մենք դրանում ինչով ենք մեղավոր
մենք ստեղ դերասան չենք, որ լավ կամ վատ խաղանք, դուք էլ կինո չեք նայում, որ կինոքննադատեք
մենք ստեղ ապրում ենք
մեզ համար
ու նենց չի, որ երկու օրում պիտի ձեր պատկերացրած հաղթանակները տանենք, իշխանությունը ձեր ուզածով փոխենք, հարմար աշխատատեղեր առաջարկենք
ՄԵՆՔ ՍՏԵՂ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ
իր բոլոր նշանակություններով
ոնց կարողանում ենք-ոնց չենք կարողանում, ոնց խելքներս կտրում է, ... տենց, էլի
սիրեք մեզ, մենք էլ էս ենք
© Խլուրդ

Մենք՝ տկարներս, որ քթներիս առաջն էլ չենք տեսնում հաճախ, մենք՝ թերահավատներս, որ իմանալով էլ կասկածում ենք, հաճախ ենք գլուխներս տմբտմբացնելով ու ափսոսանքով «փաստում»՝ էս ազգը կորչում է, էլ չի լինի «ԷՆ» ոգին, որ սարեր շուռ տվեց...
Բայց մենք տկար ենք, մենք թերահավատ ենք, մենք անհավատ ենք:
Նայում եմ Բաղրամյանում առավոտ շուտ հավաքված անուշ երգող տղաներին՝ «խաչով լինի, գրչով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ», նայում եմ պոնչիկ կրծող ձագուկներին ազգիս, որ միևնույն լրջությամբ ծամում են ու երգող տղաներին նայում, ու հուզմունքս չեմ կարողանում զսպել:
Երկրիս տերերը տեղում են: Թե ընդամենը մի-երկու շաբաթ առաջ նրանց մենակ սահմաններին էի տեսնում, հիմա նրանք էստեղ էլ են: Տեր են:
Դեռ ինչքա՜ն սարեր ենք շուռ տալու, աշխարհքի շաշվելու աստիճան
Աչքիս Նախիջևանի հերթն է հասնում, Մասիսը վկա:)
© noni-no

Էս էրեխեքին Համլետի հոր տեսքով ու անեծքով անուն դնող-անուն կպցնողները, քաղաքական օրակարգը իրենցը չհամարողներին վախկոտ, դավաճան կամ ախմախ որակողները մի պարզ բան չեն հասկանում՝ հայվանների մի խումբը մյուս խմբով փոխարինելու օրակարգը հայվանների էս կամ էն խմբի օրակարգն ա․․․ ջահելների օրակարգը հայվանների առանձին վերցրած խմբին իրենց ձայնը լսելը հարկադրելն ա․․․ իսկ ձեզ համար իշխանություն պոկելու համար պայքարեք ինքներդ՝ բոլոր միջոցներով․․․
․․․քաղաքական պայքարն էն ա, երբ տարբեր գույնի, տարբեր հոտի ու տարբեր աղիքների թրիքները փորձում են գրավել գարշոկը՝ մեզ համոզելով, որ իրենց հոտը, գույնն ու աղիքները այլընտրանք չունեն… քաղաքացիական պայքարի օրակարգում գարշոկը գրաված թրիքին ստիպելն ա, որ թրիքը աթարի իր գործառույթը կատարի…
․․․գարշոկը գրավելը ձեր նեղ թրքսնվեր խնդիրն ա, հարգելի քաղաքական գործիչներ, մերը՝ ձեզ ստիպելը, որ հոտից բացի լույս ու ջերմություն արձակեք…
© թրքագետ
© Վահան Ասատրյան

Նրանք, ովքեր կարդացել են Գիրք-Գրոցն ու հասկացել են Մովսեսի Սինա սար բարձրանալու՝ Իմաստության հետ խորհրդակցելու եւ Պատվիրաններ բերելու առակը, անշուշտ հասկանում են, որ Ոսկե Հորթին աղոթելու վտանգը ոչ թե եղել ու անցել է այլ մինչեւ հիմա ամեն օր կախված է բոլորիս գլխին...
Մարդն իր ժողովրդին հանում է ստրկությունից, ասում է, - ելնեմ սարը ՄՏՔԻ կարծիքն իմանամ, գամ...
մինչեւ ՄՏՔԻՑ օրենքներ է ստանում ու վերադառնում, ժողովուրդը հասցնում է ընկնել փնթիության ու նյութապաշտության ճիրանները...
մի լավ ծեծ ու ջարդ է տալիս ու 40 տարի անապատներում թափառել տալով փորձում է ՆՈՐ, Արժանապատիվ տեսակ ստանալ...
Սթափվեք...
Մենք 40 տարի ժամկետ չունենք...
© Աշոտ Ադամյան
Previous post
Up