Զերմուկ vs San pellegrino

Jan 28, 2012 10:01

Քյառթու ուտելուց հետո "Վատ եմ" հայտարարություններին որպես կանոն ստանում ենք նույն հորդորը` ջերմուկ խմի: Հա ու ջերմուկեղենը /բջնին ու արզնին էլ վատ ջերմուկ չեն/ հաճախ էլ օգնում ա: 
Հիմա թող ձեռք բարձրացնեն նրանք, ում գոնե մեկ անգամ "Վատ եմ"-ի ժամանակ ասել են "San pellegrino խմի" կամ որևէ այլ ներմուծված գազով ջուր: Դժվար: Հա, իմիջիայլոց, փորձել եմ, դրանք չեն օգնում:
Էս "գիտափորձիս" ու դրա արդյունքների կապակցությաբ սենց եմ մտածում. էդ ֆիրմեննի ջրերը նուրբ են, քաղաքակակիրթ են, մելոդիկ են, ուծի պուծի են ինչ են` իրենց ծագման վայրի ժողովուրդների իսկը հագովն են: Մերն ուրիշ պատմություն ա: Աշխարհի էս հատվածը, որ մեզ ինչ-որ ձև ու բովանդակությամբ ծնել  ա,  քյառթու ուտելու շնորհք ա տվել, հետո էլ դրանից չմեռնելու համար քյառթու հանքային ջրեր` որպես դարման: ճիշտ էնպես, ինչպես հակաթույն պարունակող բույսերը սովորաբար աճում են այն տեղերում, որտեղ օձեր կան:
Ու հիմա սենց էլ ապրում ենք... աշխարհի թսիկ գազով ջրերի վրա թքած ունենալով:

ախմախ մտքեր

Previous post Next post
Up