Առավոտ գիշերով անդորրս խանգարվեց:
Եկա, կոմպս միացրեցի, "Ուինդոուս Լայվ Մեսենջեր"-ս միացավ, ու Քիմ Քարտաշյանը` ճակատը բաց, կանաչ շորով, մազերը թափած ուսերին, որոնցից մեկն էլ բաց էր, օրվա նորություններից նայեց ինձ ու հարցրեց. "Էդ ի~նչ շուխուռ է իմ հետույքի մասին"...
Պարզվում է` Քիմը լուսանկարվել է "Հարփեր'զ բազաար"-ի համար: Մերկ: Ամենակարևորը` առանց որևէ ռետուշի ու ֆոթոշոփի միջամտության:
Էդ էլ հերիք չէր` բարձր պահեց մեր հայ աղջկերքի անունը. "Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը շուխուռ անում իմ հետույքի մասին: Ես հայ եմ. դա նորմալ է: Իմ հետույքը, հավանաբար, էդքան մեծ չէ, ինչքան դուք կարող եք կարծել, որովհետև իմ ոտքերն ու իրանը փոքր են, որոնց հետ համեմատած ինքն ավելի մեծ է երևում":
Իսկ խնդրո առարկա հետույքի մասին պատկերացում կազմելու համար.
Կարճ ասած` թո'ղ էլ ոչ ոք հայ աղջիկներից չբողոքի:
29-ամյա Քիմն իր մարմնի գեղեցկությամբ (սկզբից գրեցի` մարմնով, հետո ջնջեցի. անհամություն էր ստացվում), ինչպես գրեցին այս լուսանկարների առթիվ մեկ այլ հոդվածում, դարձել է "բազմամիլիոնանոց արդյունաբերություն":
Բայց Կալիֆորնիայում մանրապճեղ շիկահերների մեջ մեծացող երեխա Քիմի համար իր մարմինը տառապանք է եղել. "11 տարեկանից մեծ չափսի լիֆ էի հագնում: Քնելուց առաջ անկողին մտնելուց աղոթում էի. "Աստված, խնդրում եմ, թո'ղ իմ ծծերն էլ չմեծանան: Ատում էի այն, ինչ իմ հետ տեղի էր ունենում": Իսկ հիմա...
Հիացե'ք:
Հիացե'ք տղամարդիկ: Հիացե'ք կանայք: Հիացե'ք անհայտ սեռի ներկայացուցիչներ: Հիացե'ք ողջ աշխարհի շնչավոր էակներ և անշունչ արարածներ: Փառաբանե'ք գեղեցկությունը:
Նայե'ք ու հիացե'ք Քիմ Քարտաշյանի փառահեղ, հզոր, չքնաղ, հիասքանչ հետույքով ու մարմնով: Փառք Աստծուն, որ Ինքը կարող է նման գեղեցկություն ստեղծել:
Իսկ իմ օրը խաթարվե~ց...