Oct 29, 2012 15:47
Հոկտեմբերի 28, նշում ենք Ամերիկայում մեր գտնվելու երկրրորդ ամիսը: ԲԱվականին ռոմանտիկ է՝ Սուրենը աշխատանքի չի գնացել, նստած չի աշխատում: Իսկ այս ամենի պատձառը ոմն Սենդին է: Հա, հա, մի հուժկու տիկին, որ գալիս է Ատլանտիկ օվկիանոսից, գրկախառնվելով ափից իրեն ընդառաջ եկող այլ ցիկլոնի դարցել է Ֆռանկենշտայն տետյա:
Եթե հավատալ կանխատեսումների, ես հիպեր կրքոտ տյոտյան, որ ուզում է գրկախառնվել ամենքի հետ, մեզ շրջանցելու է ու միայն մեզ հասնելու է իր եկրորդական համբյուրը: Ամերիկյան տները ինձ հիշեցնում են Երեք խողուկների հեքիաթը: Ու հիմա տեսնենք, այս Ֆռանկենշտեյն տետյան ուժ կունենա մեր փայտե տնակի հետ հախ գալու, թե չէ:
Մեզ ել մնում է նստել հեռուստացույցի առջև, սպասել թե երբ կանցնի այս 24 ժամը ու դիտել ամերիկյան լրագրողների խիզախությանը ու հիանալ, էե ինչպես են կարողանում ինքնատիրապետել իրենց պատմելով թե ինչ է սպասվում: Կարծիք կա, որ սա ընդհամենը նախնտրական ուրձացված տվյալներ են: Հուսանք, որ այդպես է:
Ամենուրեք ասում են, որ ավելի լավ է իջնել նկուղային հարկ: Լավ է, մենք հենց նկուղայինում ենք ապրում, մտնում է ջուր չմտնի տուն: Գլխավորը, որ Աղասին բան չի հասկանում:
Խմբագրելու ու տառասխալներ ուղղելու ժամանակ չկա: Կներեք
newark,
sandy