Ինչ լավ է աշխատել ԳԱԱ-ում

Jun 28, 2013 12:28

Երբ ոտնք դրեցի ԳԱԱ (Գիտությունների ազգային ակադեմիա) նախագահություն մտածեցի ծերանոց եմ եկել: Կներեք իմ բարի պապիկներ, որ էսպես եմ մտածել:
Արդեն երկու տարի է ինչ աշխատում եմ էստեղ: Դժվար է լինել երիտասարդ` ակտիվ, աշխուժ ու աշխատել լուրջ դեմքով <<ձաձյաների>> հետ:
Օր օրի այնքան առհելի է այն ինֆորմացիան, որը չէի կարող պեղել ոչ մի տեղից: Հետաքրքիր է ուսումնասիրել ու անձամբ շփվել գիտնականների, մեր պետության մեջ իրենց մի մասնիկը ունեցած մեծերի հետ, մարդկանց ում պապը կամ հայրը, եղբայրը հայտնի մի հայ ընտանիքից է: Ունենալ բազմակողմանի զարգացած տնօրեններ:
Ընկերներս, երբեմն կատակում են ասելով, որ ես էլ եմ շատ լրջացել ակադեմիկոսների նման: ՃՃ Սյսօր իմ պեղման նյութը մեր աշխատակից Պարոն Լեինադն էր, ում ֆլեշկայում գտնվող նկարները դիտելիս իմացա, որ Դանիել Ղազարյանի որդին է: Մի քանի նկարներ եմ <<գողացել>> նրանից
:

500  հոգուց բաղկացած կապելա` ղեկավար Դանիել Ղազարյան
Արամ Խաչատրյան, Դանիել Ղազարյան և Մեծեր


Համերգ Մոսկվայում, որին ներկա է անգամ Ստալինը

Հա ի դեպ ես Ձեզ հետևում եմ իմ բարի պապիկներ:

Արամ Խաչատրյան, Դանիել Ղազարյան

Previous post Next post
Up