Երևակայություն

Jan 11, 2013 12:44

Միշտ էլ ասել եմ ու կասեմ երեխայի երևակայությունը անծայրածիր է ու այն կարող է արարիչ լինել` նրան դարձնելով <<մեծ>> մարդ կամ կործանարար լինել ու հասուն տարիքում մարդուն դարձնել` գող,վտանգավոր և վնասակար անձ:
11 ամյա Աշոտի հետ պատահաբար ծանոթացա:Հետաքրքիր, ակտիվ, ժամանակակից տղան մեծավարի ու ինչպես ասում են <<տղավարի>> հետս զրուցում էր:

Աշոտը նաև նկարում է: Նրա նկարները յուրօրինակ էին նրանով, որ արտատպված չէին, նրբերշիկը կենդանի էր, ոստիկանը այլ համզգեստ ուներ....:)))
Սիրում եմ քեզ պես հետաքրքիր ու վառ երևակայությյուն ունեցող երեխաներին, ապրես Աշոտ ջան!!!
Աշոտը նկարում է ամեն բան, այն ինչ ծնվում է իր գունավոր մանկական ուղեղում, բացի քաղաքական դեմքերից, իսկ այն հարցիս թե ինչու՞՞՞ չի նկարի քաղաքական գործիչների, հնչեց հետևյալ պատասխանը.<<Կեղծավոր են, դիմակավոր, նկարել չի լինի >> )))







Previous post Next post
Up