........

Aug 23, 2011 16:44

Եվ ինձ նայելով,
Կարող են ասել,
<<Գժվել է ,ինչ է>>,
Իսկ ես էլ կասեմ.
<<Այո,գժվել եմ,
Ինչու չգժվել>>

Իսկ գժվելով չեն սիրում ու ատում,
Իսկ գժվելուց չէ փայտը ճարճատում,
Առանց գժվելու չկա շահած մարտ,
Առանց գժվելու չեն ծնի նոր մարդ,
Մինչև չգժվի ջուրը չի եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան,
Ծառերն են փթթում ,
Գժված են անշուշտ
Երկիրն է պտտում,
Գժված է անշուշտ…

Սերմերը մինչև կարգին չգժվեն
Բերք չեն դառնալու
Թաթերը մինչև կարգին չգժվեն
Ձեռք չեն դառնալու…

Բառերն էլ մինչև կարգին չգժվեն
Երգ չեն դառնալու…

Ախ,ուր էի թե ես միշտ գիժ լինեի
Previous post Next post
Up