Oct 10, 2009 14:37
Երեկ մի քիչ ջղայանացել եմ մեր սփյուռքահայ մի քանի բարեկամի վրա: Ծիծեռնակաբերդից պիտի շատ արագ խմբագրություն հասնեի` նյութ տալու համար: Մոտեցա առաջին պատահած տաքսիին, որը թերեւս միակն էր էդ տեղում, ու մինչ դուռը կբացեի ու կհարցնեի` ազատ է, թե չէ, մյուս կողմից մի աղջիկ մոտեցավ, դուռը բացեց ու նստեց: Նրանք երեքով էին` մի երիտասարդ տղամարդ էր ու երկու կին: Տաքսու վարորդն ասաց, որ ինձ համար ուրիշ մեքենա կկանչի: Մյուս տաքսիստի հետ պայմանավորվեցին, որ ինձ ինքը պիտի տաներ մինչեւ համալիրի մոտ, ու էնտեղից ինձ այդ պատվիրված մեքենան վերցնելու էր:
Բայց դե ստացվեց էնպես, որ այն մյուս մենքենան չեկավ, ու վարորդն ասաց, որ իրենց կտանի Սարյանի "Արտաշի մոտ" խորովածանոցը, իսկ հետո ինձ` խմբագրություն: Ու էդ ամբողջ ճանապարհին նրանք խոսում էին կիսահայերեն - ֆրանսերեն /որքան հասկացա/: Այսինքն` որտեղ պետք էր, որ մենք հասկանայինք իրենց, խոսում էին մեր լեզվով, որտեղ չէ` չէ:
Ընդհանուր առմամբ` շատ վրդովված էին այս արձանգրությունների հետ կապված: Ասում էին` սփյուռքահայության համար նոր Հայաստան պիտի ստեղծեն, թե չէ հայաստանցիները` հեչ, թքած ունեն իրենց վրա, իրենց հայ չեն համարում: Ես այդ պահին շատ խաղաղասիրական նկատառումներով միջամտեցի, ասացի, որ չէ, ինչ եք ասում` նման բան չկա, բոլորս էլ հայ ենք, ոչ մի հայաստանցի էդպես չի կարծում, չի մտածում:
Ու էդ իմ ասածի վրա կպան հայաստանցիներին: Թե իբր մենք թուրքական էժանագին ապրանքի սպառողներ ենք ու ընդհանրապես թքած ունենք ազգային խնդիրների վրա` սկսած Ցեղասպանությունից:
Այ էդտեղ ես հունից դուրս եկա: Է հասկացանք, որ իրենց դժգոհությունն ու բողոքն արդար է, բայց ինչ իրավունքով են մտածում, թե իրենք մեզնից լավ հայ են:
Հայեր,
ՀՅԴ