iparika -ի հետ էի խոսում հենց նոր: Հիշեցի իմ ամենալավ ընկերոջը ու ահավոր շատ կարոտեցի:
Արմենը իր ամբողջ կյանքում սիրահարվում էր թմբլիկ աղջիկների: Մեկի հետ նույնիսկ քիչ էր մնում, որ ամուսնանար, բայց չստացվեց: Գնաց Փարիզ ու չանցավ մի քանի ամիս ուղարկեց նոր ընկերուհու նկարը: Ցնդելու աստիճան սիրուն աղջիկ` բարձրահասակ, երկար ոտքերով, նիհար, ու շատ աստղով:
Ժանեթը մոդել էր: Ամուսնանալուց անմիջապես հետո խեղճ աղջիկը ուզած-չուզած թողեց կարիերան: Արդեն, 5-6 տարի է, ինչ ամուսնացած են: