Feb 15, 2010 14:49
Մեկ-մեկ անկեղծորեն չեմ հասկանում, թե հայ տղեքի ռաբիս լինելուց ինչի են բողոքում հենց էն աղջիկները, ովքեր, մի օր տեսնում ես, որ իրենց նկարագրած մի ռաբիսի թեւը մտած կամ ձեռքը բռնած պտտվում են ամբողջ քաղաքով մեկ?:
Ու մեկ էլ չեմ հասկանում, թե ոնց կարելի է բռնել մեկի ձեռքը կամ առհասարակ կանգնել էնպիսի մեկի կողքին, ով սիգարետը ծխում է, մնացուկը գցում ոտքերի տակ կամ շպրտում գազոնների մեջ, կամ կողքովդ քայլելուց րոպեն մեկ ուղտի պես թքում է կամ էլ ուրիշ անշնորհքություն է անում:
Ու էս դեպքերում հաստատ մեղքի մի զգալի բաժինը նրա կողքին կանգնած աղջկանն է:
դաստիարակություն