Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության /ԱրմՌոբոտիքս/ շրջանակներում 2012թ.-ին հայտարարում է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը: Մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է նախագծեն ու պատրաստեն այնպիսի թռչող սարքեր /ռոբոտներ/, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տարածքի վրայի նշանները, որոնց միջոցով կկարողանան տեղորոշվել, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300 գր. բեռ և կվերադառնան մեկնարկային տեղամաս:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է
գրանցվել կայքում և գրանցման օրվանից 20 օր անց ներկայացնել ռոբոտի կոնցեպտը: Մրցույթը կունենա 3 նախնական փուլ: Նախնական փուլերի ընթացքում մասնակիցները կարող են վաստակել լրացուցիչ միավորներ /առավելագույնը 30 միավոր/: Միությունը ռոբոտ պատրաստելու համար անհրաժեշտ դետալներ կտրամադրի այն 5 թիմերին, որոնք կներկայացնեն ռոբոտի լավագույն կոնցեպտները:
Մրցույթին կարող են մասնակցել նաև թիմեր, որոնք նախօրոք գրանցված չեն եղել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին բավարարող ռոբոտ /սարքեր/:
«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի գրանցումը կընթանա սույն թվականի հունվարի 12-ից մարտի 12-ը:
Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, աջակիցներն են՝ ԱրթինՎարուժան, Դ-Լինկ, ընկերությունները, ՀՀ Պաշտպանության Նախարարությունը:
Կից ներկայացված են
մրցույթի ժամանակացույցը և հակիրճ նկարագրությունը:
Մանրամասների համար կարող եք մեզ հետ կապնվել.
Էլ.փոստ armrobotics@uite.org, mariam@uite.org
Հեռ. 010 54 88 81
Բջջ. 091 24 88 81/82, 093 37 09 52
Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է
Հրապարակված է
Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։