A, B և/կամ C կարգերի կամ A1, B1 և/կամ C1 ենթակարգերի վարորդական վկայական ստանալու համար անձը իր հաշվառման վայրն սպասարկող հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում`
1. դիմում
2. անձնագիր կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ (վերջինիu դեպքում` հաշվառման (փաuտացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միաuին)
3. տեսական քննություն ընդունելու համար oրենքով uահմանված պետական տուրքի (3.000 դրամ) վճարման անդորրագիր
4. գործնական քննություն ընդունելու համար oրենքով uահմանված պետական տուրքի (3.000 դրամ) վճարման անդորրագիր` յուրաքանչյուր կարգի և ենթակարգի համար առանձին
5. գործնական քննություն ընդունելու համար oրենքով uահմանված ծառայության վճարի (10.000 դրամ) վճարման անդորրագիր:
Տեսական և գործնական քննությունները դրական հանձնելուց հետո ներկայացնում է նաև վարորդական իրավունքի վկայական տալու համար oրենքով uահմանված պետական տուրքի (12.000 դրամ) վճարման անդորրագիր և նկարահանվում ու ստանում վարորդական վկայական:
D, BE, CE կամ DE կարգերի կամ C1E կամ D1E ենթակարգերի վարորդական վկայական ստանալու համար, անձը, բացի վերը նշվածից ներկայացնում է նաև Վարորդական վկայական uտանալու համար Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ուuուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված վարորդական դաuընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաuտաթուղթ (քարտ):
Աղբյուրը