Aug 30, 2011 04:11
Մի ֆեյսբուքյան ընկեր, ում հետ անձամբ ծանոթ չեմ, բավականին հայտնի մարդ, մոտ երկու ժամ առաջ ստատուս է գրել սեփական ինքնասպանության մասին։ Երկու ժամ առաջ սկսվում են քննարկումներն այդ ստատուսի տակ։ Փորձում են զանգել էդ մարդուն, չի ստացվում՝ անհասանելի է։ Փորձում են զանգել տիկնոջը. ով ուզում է զանգել, համարը չունի, ով էլ համարը ունի, չի տալիս, կնոջը չանհանգստացնելու պատրվակով։ Անցնում է մեկ ժամ։ Վերջապես հնչում է ոստիկանություն զանգելու առաջարկ։ Մի կես ժամ էլ դա է քննարկվում. արժի զանգել, թե չէ, ով է զանգելու, ինչ է ասելու, և այլն։ Վերջը մեկ ու կես ժամից ավել քննարկելուց հետո զանգում են։ Ոստիկանները խնդրում են կնոջ բջջայինի համարը։ Համարը իմացողները պարտիզանի պես լուռ են։ Ավելի շուտ լուռ չեն, ասում են, որ վայ, իրանք իրավունք չունեն ուրիշի համար տալու... Վերջը, սրանց հազիվ համոզում են, համարը հայտվնում է ոստիկանների մոտ։ Թե ինչ ավարտ ունի այս պատմությունը, ես դեռ ինքս չգիտեմ։ Աստված տա իհարկե ապուշ կատակ լինի, քան՝ տխուր իրականություն։ Բայց մի բան գիտեմ հաստատ. երբեք, ոչ մի պարագայում հույսս չեմ դնի հայերի ինքնակազմակերպվելու կարողության վրա։ Նույնիսկ ամենա-ամենաէքստրեմալ պահերին, երբ ուրիշ տեղից օգնություն ակնկալելն անիմաստ է։
P.S. Էդ էլ ասեմ, որ ինքս միանգամից մտածեցի զանգել ոստիկանություն, երբ տեսա ստատուսը, բայց և անմիջապես տեսա, որ արդեն զանգել են։ Ու սկսեցի անհանգստությամբ հետևել, միաժամանակ ուսումնասիրելով, թե ինչ ուղով են զարգացել քննարկումները։
P.P.S. Жив. Говорят даже в доску жив. А незнакомые люди переживают. Как-то так. Подытоживать не буду. Хочу воздержаться от мата. Կենդանի է։ Բառիս բուն իմաստներով։